Ալբերտ Ավդոլյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | expatel.ru |
Ալբերտ Ավդոլյան (ռուս.՝ Альберт Аликович Авдолян, նոյեմբերի 8, 1970, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում։ ՍԿԱՐՏԵԼ ընկերության հիմնադիր և սեփականատեր, որը զբաղվում է Mobile WiMAX հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև Yota ընկերության բաժնետոմսերի սեփականատեր։ Նա և Սերգեյ Ադոնևը Ռուսաստանի շուկայում համարվում են 4G տեխնոլոգիայի առանցքային խաղացողներից[1]։
1999 թվականին Ավդոլյանը ձեռք է բերել «Ուսոլյեքիմպրոմ» ռուսական քիմիական ընկերության բաժնետոմսերի 15 %[2]։ 2003 թվականից հանդիսանում է Գազպրոմի դուստր ձեռնարկության՝ Գազկոմպլեկտսերվիս արտադրական սարքավորումների ընկերության արտադրության բաժնետերը[3]։
Ավդոլյանը ամուսնացած է, ունի 4 երեխա։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների,2009 թվականին կնոջ հետ 13 մլն դոլարով ձեռք է բերել շքեղ առանձնատուն Բևեռլի Հիլզում[4]։
2009 թվականի հոկտեմբերին Ալբերտ Ավդոլյանը[5] Իգոր Յուզեֆովիչի հետ միասին հիմնել է Էքսպատել ընկերությունը[6][7], Mobile WiMAX (4G) ինտերնետ-տեխնոլոգիաների առաջնորդներից մեկը։
2010 թվականին «Էքսպատել» ընկերությունը ուներ վաճառքի ավելի քան 600 գրասենյակ ողջ Ռուսաստանում, այն առաջին ռուսական ընկերությունն էր, որը զբաղվում էր մեծածախ վաճառքով։ Այսօրվա դրությամբ ընկերության գործունեությունը ընդգրկում է երեք դաշնային օկրուգ՝ Կենտրոնական, Հարավային և Ուրալի։ 2010 թվականին 6 ամսվա ընթացքում եթեր դուրս է բերվել կապի և ՊՆ-ի ավելի քան 500 օբյեկտներ, կիրառվում են շահագործման նոր մեթոդներ, մեկնարկել է ծառայությունների մատուցման ֆիքսված կապի գործընթացը։
2007 թվականին Telconet Capital հիմնադրամի սեփականատերեր Ալբերտ Ավդոլյանը և Սերգեյ Ադոնյեվը հիմնել են հեռուստահաղորդակցության «Սկարտել» ընկերությունը[8]։ 2008 թվականին Yota ընկերության բրենդի տակ Ռուսաստանում առաջին անգամ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում WiMAX տեխնոլոգիայով գործարկվել է անլար լայնաշերտ ինտերնետ կապ։ 2009 թվականին Yota ցանցը գործարկվել է Ուֆայում, Կրասնոդարում, Սոչիում, Նիկարագուայում և Բելոռուսում։ Հոկտեմբերի արդյունքներով ընկերությունը վաստակել է 6 մլն $, դեկտեմբերին ընկերության ծառայություններից օգտվում էր արդեն 250 000 մարդ։ 2010 թվականին Yota -ն տեստային ռեժիմով LTE ստանդարտով գործարկել է առաջին ռուսական ցանցը, և 2011 թվականին ընկերությունը դարձել է Ռուսաստանի առաջին LTE օպերատորը։ 2013 թվականին Yota ցանցը հասանելի էր Ռուսաստանի 26 քաղաքներում[9]։
2008 թվականին «Ռոստեխ» ընկերությունը գնել է «Սկարտելի» ակցիաների 25,1%-ը։ 2012 թվականին «Մեգաֆոնը» և «Սկարտելը» միավորել են ակտիվները Garsdale Services հոլդինգի կազմում։ 2013 թվականին Garsdale-ը գնել է Telconet հիմնադրամից իր սեփական 13,5% ակցիաները, որի սեփականատերը այդ ժամանակ արդեն միայն Ալբերտ Ավդոլյանն էր[10]։
2019 թվականին Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» ընկերությունը դարձել է Յակուտական վառելիքաէներգետիկ ընկերության (ՅաՎԷԸ) սեփականատեր[11]։
2020 թվականի ապրիլին «Ա-Պրոպերտին» «Մեչել» ընկերությունից 89 մլրդ դոլարով գնել է 51%-ի մասնաբաժին «Էլգաուգոլ», «Էլգա-դորոգա» և «Մեչել Տրանս վոստոկ» ընկերություններում, ածխային Էլգինյան հանքերի օպերատորներից[12]։ Դեկտեմբերին «Ա-Պրոպերտին» 45 միլիարդ ռուբլիով «Գազպրոմբանկից» գնել է Էլգինյան նախագծի 49%-ը և դարձել Էլգինյան ածխային համալիրի ակտիվների 100%-ի սեփականատերը[13]։
2022 թվականի հուլիսին «Ա-Պրոպերտի Զարգացում»-ը դարձել է «Սիբանտրացիտ» խմբի 100%-անոց սեփականատերը, որի մեջ մտնում էին «Սիբիրյան անտրացիտ» («Սիբանտրացիտ»), «Ռազրեզ արևելյան» և «Ռազրեզ Կիյզասսկի» ընկերությունները[14]։ Օգոստոսին Ալբերտ Ավդոլյանը հայտարարեց «Էլգաուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունների ածխային ակտիվների միավորման մասին «ՈւԿ Էլգա-Սիբանտրացիտ» ՓԲԸ -ի կազմում (ԷԼՍԻ), որը կմտնի Ռուսաստանում ածխի արդյունահանման եռյակի մեջ[15]։
2013 թվականին հիմնել է հաշմանդամ երեխաներին, որբերին և ծանր հիվանդներին օգնության Նոր տուն բարեգործական հիմնադրամը, Իրկուտսկում հիմնում է Խելացի դպրոց կրթահամալիրը խնամատար ընտանիքների համար[16]։