Ալբերտ Կապիկյան Albert Kapikian | |
---|---|
Ծնվել է | 1930 Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 24, 2014[1] |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | Վիրուսոլոգիա[2], ռոտավիրուս[2] և պատվաստանյութ[2] |
Ալմա մատեր | Կոռնելի համալսարան և Ուեյլ Կոռնել Մեդիքալ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Ալբերտ Կապիկյան (1930, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 24, 2014[1]), ամերիկահայ ֆիզիկոս, բժշկագիտության զարգացման առաջամարտիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտող, մեծաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ, վիրուսոլոգ, «Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայրը», ով առաջինը նորածինների ծանր լուծի դեմ արտոնագրված պատվաստանյութ մշակեց։ Նա հռչակվել է «ռոտավիրուսի վակցինի հայտնագործությամբ»։ Ռոտավիրուսն աղիքային բնույթի հիվանդություն է, որ տարածված է երեխաների շրջանում[3][4]։ Այդ պատվաստանյութի ներմուծման նորարության համար նա պարգևատրվեց Սաբինի ոսկե մեդալով, որը տրվում է Սաբինի պատվաստանյութի ինստիտուտի կողմից[5][6]։ Կապիկյանը ավարտել է Կորնելլի բժշկական քոլեջը 1956 թ. և սկսել է աշխատել Առողջապահության ազգային ինստիտուտում 1957-ից։ 1998 թ. նա նշանակվեց Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, որտեղ նա շարունակում էր աշխատել ռոտավիրուս պատվաստանյութի վրա։ Նա համաճարակային բաժանմունքի վարիչն էր[7][8]։