Ալբերտ Փեյն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1861[1][2] |
Ծննդավայր | Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 9, 1937[1][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, կենսագիր, մանկագիր, վիպասան և երգիծաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Albert Paine Վիքիպահեստում |
Ալբերտ Փեյն (անգլ.՝ Albert Bigelow Paine, հուլիսի 10, 1861[1][2], Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 9, 1937[1][2], Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող, ով հայտնի է որպես Մարկ Տվենի կենսագրության հեղինակ։
Ծնվել է 1861 թվականի հուլիսի 10-ին, Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքում, մեծահարուստ ֆերմերի ընտանիքում, բայց երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Այովայի Բենտոնսպորտ գյուղ, իսկ մի փոքր անց` Իլինոյս նահանգի Զինիա գյուղ։ Դպրոցն ավարտելուց հետո նա հետաքրքրվել է լուսանկարչությամբ և շրջել է երկրով մեկ, մինչև որ հաստատվել է Նյու Յորքում։ Ավելի ուշ նա ծանոթացել է Մարկ Տվենի հետ, նրան մի քանի տարի ուղեկցել ճանապարհորդությունների ժամանակ և նրա մահից հետո դարձել է իր արխիվի կառավարիչը։ Եղել է Պուլիցերյան մրցանակի հանձնաժողովի անդամ։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացնում է Ֆրանսիայում, որտեղ իր աշխատանքի համար ստանում է Պատվո Լեգեոնի շքանշան և ասպետի կոչում։
Ամուսնացած է եղել, ունեցել է երեք դուստր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Փեյն» հոդվածին։ |
|