Ալբերտ Փիրփոյնթ անգլ.՝ Albert Pierrepoint | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1905[1] |
Ծննդավայր | Քլայտոն, Արևմտյան Յորքշիր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1992[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դահիճ |
Ծնողներ | հայր՝ Հենրի Փիրփոինթ[1] |
Ալբերտ Փիրփոյնթ (անգլ.՝ Albert Pierrepoint, մարտի 30, 1905[1], Քլայտոն, Արևմտյան Յորքշիր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1] - հուլիսի 10, 1992[1], Սաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2][2]), անգլիացի դահիճ։ Մահապատժի է ենթարկել ավելի քան 400 մարդու, որոնց մեծ մասը եղել են ռազմական հանցագործներ, այդ թվում նաև Ուիլյամ Ջոյսը (կեղծանունը «լորդ Հաֆ հաֆ») և Ջոն Ամերին, ում Ալբերտը համարել է ամենախիզախը՝ իր կողմից գլխատված անձանց մեջ։ Բացի այդ, նա մահապատժի է ենթարկել մարդասպան Ջեյմս Ինգլիսին, ում մահապատիժը տեղի է ունեցել ռեկորդային 7,5 վայրկյան արագությամբ։
Փիրփոինթին հաճախ անվանում են «պետական դահիճ», չնայած, որ այդպիսի հաստիք գոյություն չունի։ Դահիճի պարտականությունները սովորաբար իրականացվել է տեղական շերիֆի կողմից, ով հաճախ այդ գործը հանձնարարել է այնպիսի մարդու, ով սառնասրտորեն իրականացրել է իրեն հանձնարարված աշխատանքը։ Փիրփոինթը գնացել է իր հոր և հորեղբոր հետքերով և 1932 թվականին ստացել դահիճի օգնականի որակավորում։ 1941 թվականին ստացել է գլխավոր դահիճի որակավորում։ Դրան զուգընթաց երկարատև տարիներ աշխատել է Բրադֆորդի մթերային խանութներից մեկում։
Կենսաթոշակի անցնելուց հետո՝ 1965 թվականին Հոում օֆիսը Փիրփոինթին ճանաչել է որպես բրիտանական պատմության ամենաարդյունավետ դահիճ։ Արդյունքում, նա դարձել է պանդոկապան Լանքաշիրում և գրել հիշողություններ, որտեղ հանգել է սենսացիոն եզրահանգման, որ մահապատիժը չի հանդիսանում հանցագործություն իրականացնելու կանխիչ գործոն։
Ոչ պաշտոնական տվյալներով իրագործել է ավելի քան 600 մահապատիժ, սակայն, հաճախ, շրջանառվում է 435 թիվը։
|