Ալեգրետո Նուցի | |
---|---|
Ծնվել է | 1315[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ |
Վախճանվել է | 1373[2][3][4][…] |
Մահվան վայր | Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Crucifixion with the Virgin Mary, St. John the Evangelist, and St. Mary Magdalene? |
Allegretto Nuzi Վիքիպահեստում |
Ալեգրետո Նուցի կամ Ալեգրետո դի Նուցիո (իտալերեն՝ Allegretto Nuzi, Allegretto di Nuzio, 1315[1][2][3][…], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ - 1373[2][3][4][…], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Գործել է 14-րդ դարի կեսերին, հիմնականում իտալական Անկոնա մարզի Ֆաբրիանո քաղաքում ու դրա մերձակայքում։
Ամենայն հավանականությամբ՝ Նուցին նկարչության մեջ հմտացել է իր հայրենի Ֆաբրիանո քաղաքում՝ աշակերտելով տեղացի վարպետներին, այդ թվում՝ այսպես կոչված «Կամպոդոնիկացի վարպետ»–ին։ Փաստաթղթերը վկայում են, որ նա 1346 թվականին եղել է Ֆլորենցիայում, որտեղ կարող էր ծանոթանալ Ջոտտոյի և վերջինիս հետևորդների աշխատանքներին[5]։ Արվեստի պատմաբաններից շատերը նրա ոճը բնորոշում են որպես «ջոտտոյական» և «սիենական»։ Նուցին գլխավորապես ստեղծագործել է կրոնական թեմաներով՝ նկարներ անելով եկեղեցիների համար[6]։
Ուսումնասիրողները նրա գլուխործոցն են համարում Ֆաբրիանոյի Սանտա Լուչիա եկեղեցու Սանտ՛ Օրսոլա մատուռի որմնանկարները։ Ֆաբրիանոյի Civica di Bruno Molajoli պատկերասրահում Նուցիի ստեղծագործություններից ներկայումս պահվում են փայտե նկարեն մի քանի քանդակ ևս։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (see index; plate 28)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեգրետո Նուցի» հոդվածին։ |
|