Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեխանդրո Ներու | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Կուրիտիբա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և Բազմագործիքավորող |
Ակտիվ շրջան | 2002 — ներկա |
Ամուսին(ներ) | Ֆաբիուլա Նասիմենտու |
Ալեխանդրո Ներու՝ Վիքիպահեստ | |
Ալեշանդրե Ներո Վիեիրա, (պորտ.՝ Alexandre Nero, փետրվարի 13, 1970, Կուրիտիբա, Բրազիլիա), բրազիլացի դերասան, հաղորդավար, երգիչ, կոմպոզիտոր։
Հանրահայտ դերասան լինելը, նրան երբեք չխանգարեց ստեղծագործել, նա հեղինակ է մոտ 50 երգերի, նրա երաժշտությունը հնչում է թատրոներում, հեռուստասերիալներում։ Հեռուստաէկրանին հայտնվեց առաջին անգամ 2003 թվականին, նկարահանվել է ավելի քան 22 հեռուստասերիալներում։ Հատկանշական էր 2012 թվականին Գեղեցկության գինը սերիալը, որտեղ մարմնավորում էր Բալտասարին։ Դա կերպար էր, որը ընդգծում էր ընտանեկան բռնությունը, անհարգանքը, բայց օրերից մի օր նա գիտակցում է իր սխալը և ուղվում։ 2014 թվականին Խիզախ կինը սերիալը որտեղ մարմնավորում էր Ստիեյնոյին, փաստաբան էր, որը ամուսնացած էր քննիչ, դետեկտիվ Էլոիզա Ֆերաս, Էլոյի հետ (Ջովաննա Անտոնելլի)։ 2015 թվականին բրազիլական ամենասիրված Խաղի օրենքները սերիալում մարմնավորեց գլխավոր դեր կրկին իր գործնկերուհի (Ջովաննա Անտոնելլի)ի հետ։ Հեռուստասերիալից հետո նա արժանացավ լավագույն դերասանի կոչման, նաև միջազգային Էմմի մրցանակին։
Ալեխանդրո Ներուն ամուսնացած է եղել 10 տարի դերասանուհի Ֆաբյոլա Նեսկիմենտոյի հետ։ Նրանք բաժանվեցին 2011 թվականին։ Մեկ տարի անց նա սկսեց հանդիպել դերասանուհի Կարեն Բրուստոլլինի հետ։ Իսկ 2015 թվականի հուլիսին նրանք ամուսնացան։