Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս իսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1843[1][2] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Վախճանվել է | հունվարի 20, 1917[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de España en Roma? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Luis Ferrant y Llausás?[3] |
Աշակերտներ | Նիկանոր Պինյոլ, Miguel Hernández Nájera? և María Galán Carvajal?[4] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Royal Galician Academy of Fine Arts? |
![]() |
Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս (իսպ.՝ Alejandro Ferrant y Fischermans, սեպտեմբերի 9, 1843[1][2], Մադրիդ, Իսպանիա - հունվարի 20, 1917[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նկարիչ[5]։
Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանսը ծնվել է 1843 թվականի սեպտեմբերի 9-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Գեղանկարչություն սովորել է քեռու՝ նկարիչ Լուիս Ֆեռանտա Լյաուսասի մոտ, ինչպես նաև Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[6]։ Այնուհետև ստանալով կրթաթոշակ՝ մեկնում է սովորելու Հռոմի գեղարվեստի իսպանական ակադեմիա, որտեղ աշխատում և սովորում է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ֆրանսիսկո Պրադիլյան, Կաստո Պլասենսիան, Մանուել Կաստելյանոն, Էդուարդո Սանչես Սոլան և Խաիմե Մորերան։
Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանսը եղել է Մադրիդի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը, որը 1971 թվականին միավորվեց Պրադո թանգարանի հետ[5]։
Նկարում էր կրոնական և պատմական թեմաներով, հետաքրքրվում էր նաև ժանրային և դեկորատիվ գեղանկարչությամբ։ 1911-1912 թվականներին նկարչական դասեր է տվել արգենտինացի նկարիչ Խորխե Լարկոյին (1897-1967), ով հետագայում դարձավ նշանավոր ակվարելիստ[7]։
«Կարդինալ Ֆրանսիսկո Խիմենես ի Սիսներոսն այցելում է Գթության հոսպիտալ» նկարի համար 1892 թվականին Իսպանիայի Գեղեցիկ արվեստների ազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Որդին՝ Անխել Ֆեռանտը, Իսպանիայի առաջատար քանդակագործ-ավանգարդիստներից էր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Ֆեռանտ ի Ֆիշերմանս» հոդվածին։ |