Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Մոլդովա և Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1984[1][2] (40 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռոստով | |||||||||||||||||
Համար | 84 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 15 ապրիլի, 2019: |
Ալեքսանդր Միխայլովիչ Գացկան (մոլդ.՝ Alexandru Gaţcan, մարտի 27, 1984[1][2], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան (խաղացել է նաև կենտրոնական պաշտպանի դիրքում)։ 2008 թվականի օգոստոսին սկսել է հանդես գալ «Ռոստով» ակումբի կազմում, 2015 թվականից թիմի ավագն է։ Հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական և ազգային հավաքականներում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Քիշնևում՝ «Ունիսպորտ-Ավտո» ակումբում։ Անցկացնելով մեկ մրցաշրջան Մոլդովայի առաջնության բարձրագույն լիգայում՝ 2004 թվականի կեսերին Գացկանը հրավիրվել է դիտումների Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմում, կես տարի անց պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[3]։ «Սպարտակի» երկրորդ կազմի խաղերում Գացկանը խաղադաշտ է դուրս եկել պարբերաբար՝ անցկացնելով 14 խաղ և խփելով 2 գոլ։
2005 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի՝ Չելյաբինսկի «Սպարտակ» ակումբի կազմում, որն այդ ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» ֆարմ-ակումբն էր։
2006 թվականի փետրվարին համալրել է Կազանի «Ռուբին» ակումբի շարքերը։ 2006 թվականի աշնանը Գացկանը հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կապված էր ֆուտբոլիստի անձնագրի հետ. 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 24-րդ տուրի խաղում «Ռուբինն» իր մարզադաշտում հաղթել է Պետերբուրգի «Զենիթ» ակումբին 3:0 հաշվով։ «Զենիթ» ակումբի ներկայացուցիչները բողոքարկել են խաղի արդյունքը՝ նշելով, որ Կազանի ակումբի կազմում դաշտում միաժամանակ գտնվել են ինը լեգեոներներ, չնայած այդ մրցաշրջանի կանոնակարգով թույլատրվում էր ռուսական անձնագիր չունեցող առավելագույնը ութ խաղացողի ներկայությունը։ Նրանք նաև նշել են, որ մրցաշրջանի կեսերին քաղաքացիությունը փոխելը խախտել է մրցաշարի կանոնակարգը, իսկ երկրորդ քաղաքացիություն ստանալը հակասել է ՌԴ սահմանադրության նոր կարգին, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կարելի է ստանալ միայն նախորդ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Գացկանի քաղաքացիություն ստանալու գործի քննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, և բողոքը մերժվել է[4][5][6]։
«Ռուբինի» կազմում խաղալու ընթացքում Գացկանը, որն արդեն ուներ Մոլդովայի երիտասարդական հավաքականում խաղալու փորձ, պարբերաբար մասնակցել է երկրի գլխավոր թիմի խաղերին։ Նա մասնակցել է 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերի և 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ութ խաղերի։ 2007 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հավաքականի խաղերից մեկում Գացկանը վնասվածք է ստացել և բաց թողել մրցաշրջանի ավարտը[7]։
2008 թվականի մրցաշրջանից առաջ, կապված մի քանի նոր խաղացողների, մասնավորապես Սերգեյ Սեմակի ձեռքբերման հետ, «Ռուբինը» մտադրվել է վաճառել Գացկանին։ Արդեն համաձայնություն էր ձեռք բերվել «Ռոստովի» հետ, բայց այդ տեղափոխությունը տեղ չի ունեցել, և Գացկանը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Կազանի թիմի երիտասարդական կազմում և միայն 2008 թվականի օգոստոսին է համալրել «Ռոստով» ակումբի շարքերը։
2015 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է «Ռոստովի» թիմի ավագը։ 2017 թվականի ապրիլի 14-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (0:0) անցկացրել է իր 250-րդ հանդիպումը «Ռոստովի» կազմում։
2018 թվականին ավարտել է ելույթները հավաքականում[8]։
2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Զենիթի» դեմ խաղում (0:2) անցկացրել է իր 300-րդ խաղը «Ռոստովի» կազմում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[9]։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն¹ | Գավաթ² | Եվրագավաթ³ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտակ (Մոսկվա) | 2004 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Սպարտակ (Չելյաբինսկ) | 2005 | 36 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 2 |
Ընդհանուր | 36 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 2 | |
Ռուբին | 2006 | 21 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 1 |
2007 | 19 | 1 | 3 | 1 | 2 | 0 | 24 | 2 | |
2008 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 40 | 2 | 4 | 1 | 2 | 0 | 46 | 3 | |
Ռոստով | 2008 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2009 | 26 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 4 | |
2010 | 24 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
align="center"2011/2012 | 37 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 41 | 4 | |
2012/2013 | 29 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 32 | 0 | |
2013/2014 | 25 | 1 | 3 | 2 | 0 | 0 | 28 | 3 | |
2014/2015 | 28 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 31 | 1 | |
2015/2016 | 23 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 2 | |
2016/2017 | 24 | 3 | 0 | 0 | 13 | 0 | 37 | 3 | |
2017/2018 | 26 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 2 | |
2018/2019 | 18 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 22 | 1 | |
Ընդհանուր | 260 | 17 | 18 | 3 | 15 | 0 | 293 | 20 | |
Ընդհանուր կարիերայում | 336 | 21 | 22 | 4 | 15 | 0 | 385 | 25 |
Աղյուսակի տվյալ սյունակներում հաշվի են առնված հետևյալ մրցաշարերը՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գացկան» հոդվածին։ |
|