Ալեքսանդր Մոյզես | |
---|---|
Բնօրինակ անուն | Alexander Moyzes |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1906[1] Kláštor pod Znievom, Մարտին, Ժիլինայի շրջան |
Երկիր | Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 20, 1984[1] (78 տարեկան) Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2] |
Ժանրեր | սիմֆոնիա և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և համալսարանի դասախոս |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Կոմենսկու անվան համալսարան |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա և Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
Alexander Moyzes Վիքիպահեստում |
Ալեքսանդր Մոյզես (սլովակ.՝ Alexander Moyzes, 4 սեպտեմբերի, 1906, Կլոստեր Կյուխորն, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կլաշտոր պոդ Զնիևոմ, Սլովակիա) – 20 նոյեմբերի, 1984, Բրատիսլավա, Չեխոսլովակիա, ներկայում՝ Սլովակիա), սլովակ երգեհոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր և մանկավարժ[3]։
Ալեքսանդր Մոյզեսը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 4-ին Կլոստեր Կյուխորնում, կոմպոզիտոր և մանկավարժ Միկուլաշ Մոյզեսի (սլովակ.՝ Mikuláš Moyzes, 1872-1944) ընտանիքում։ Սովորել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում։ 1925 թվականին ընդունվել է Պրահայի համալսարան, որտեղ սովորել է երգեհոն, դիրիժորություն ու կոմպոզիցիա. համալսարանում նրա դասախոսների շարքում են եղել Ռուդոլֆ Կարելը, Օտակար Շինը (կոմպոզիցիա), Օտակար Օստրչիլը (դիրիժորություն)։ 1929 թվականին Պրահայի համալսարանում ուսումն ավարտելուց հետո նա վարպետության դասեր է առել Վիտեզսլավ Նովակի մոտ. ավարտել է հաջորդ տարի՝ ստեղծելով իր Նվագախմբի համար ուվերտյուրան։ Հենց Վիտեզսլավ Նովակն է Ալեքսանդր Մոյզեսի ուշադրությունը հրավիրել սլովակյան ազգային երաժշտության վրա, որը հետագայում նրա համար դարձել է ներշնչանքի աղբյուր։
1929 թվականին Ալեքսանդր Մոյզեկը դասավանդել է Բրատիսլավայի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում. 1949 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1965-1971 թվականներին եղել է ռոկտոր։ 1937-1948 թվականներին Մոյզեկը՝ որպես երաժշտական գլխավոր խմբագիր, աշխատել է Բրատիսլավայի ռադիոյում։ 1969-1970 թվականներին նա եղել է Սլովակիայի կոմպոզիտորներին միության նախագահ։ Մամուլում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։ Մշակել է սլովակյան ազգային երգեր, գրել է երաժշտություն թատրոնի ու կինոյի համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մոյզես» հոդվածին։ |
|