Ալեքսանդրա Իևլևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Александра Андреевна Иевлева |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 9, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ալեքսանդրա Իևլևա (ռուս.՝ Алекса́ндра Андре́евна И́евлева, դեկտեմբերի 9, 1987, Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Նա 2007 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր է։ Ակտիվ մարզական կարիերայի ավարտից հետո՝ գեղասահքի մարզիչ։
Ալեքսանդրայի հայրը ՝ Անդրեյ Իևլևը, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի «Աերոմեխանիկայի և ինքնաթիռների ճարտարագիտության ֆակուլտետը»։ Երբ Ալեքսանդրան մոտ երեք տարեկան էր, նա ընտանիքի հետ հայրենի Կանսկից տեղափոխվել է Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաք։ Երեք տարի անց ընտանիքը կրկին տեղափոխվեց, արդեն՝ Մոսկվա։ Այստեղ էլ ծնվել է նրա կրտսեր քույրը։
Ալեքսանդրայի մայրը՝ Օլգա Իևլևան, կրթությամբ դիզայներ է։ Նա օգնել է դստերը զգեստների մշակման գործում։
Ալեքսանդրան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական բաժինը՝ խորեոգրաֆի մասնագիտությամբ][1]։
2018 թվականին ծնվել է Ալեքսանդրայի առաջնեկը։
Ալեքսանդրան սկսել է սահել ութ տարեկանից Մոսկվայի շրջանի Տեքստիլի գեղասահքի դպրոցում, որտեղ նրա առաջին մարզիչն է դառնում Վերա Հարությունյանը։ Այնուհետև նա մարզվել է Ռաֆայել Հարությունյանի և Ելենա Չայկովսկայայի ղեկավարությամբ, իսկ 2006 թվականի աշնանը տեղափոխվել է մարզվելու Ժաննա Ֆեդորովնա Գրոմովայի ղեկավարությամբ։
2006 թվականին Ալեքսանդրան առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Նույն թվականին էլ հաղթել է Ռուսաստանի Գավաթի եզրափակիչը։
2007 թվականի Ռուսաստանի առաջնությունում երկրորդն էր, ընդ որում կարճ ծրագրից հետո առաջատար էր։ Զբաղեցրած մրցանակային տեղի շնորհիվ Ալեքսանդրան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչն էլ դեբյուտի դեպքում համարվում է լավ արդյունք։
2008 թվականին Ալեքսանդրային ձախողումները կարծես հետապնդում էին։ Նա 7-րդն էր Skate America- ում, այնուհետև Ռուսաստանի առաջնությունում` 8-րդը և դրանից հետո այդ տարի այլևս ոչ մի միջազգային մրցումների չմասնակցեց։
2008–2009 մրցաշրջանի սկզբում «Nebelhorn Trophy» մրցաշարում Ալեքսանդրան անհաջող հանդես եկավ, որտեղ նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։ Ռուսաստանի առաջնությունում 11-րդն էր, որն իր ողջ կարիերայի ամենավատ արդյունքն էր։ 2009 թվականի փետրվարին Ալեքսանդրան Ձմեռային ունիվերսիադային, որտեղ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։
2009-2010 մրցաշրջանում Ռուսաստանի Գավաթի առաջնությանը նա այդքան էլ հաջող հանդես չեկավ (Սամարայում 1-ին փուլում 4-րդն էր[2], Պերմում 2-րդ փուլում` 5-րդը, Կազանում՝՝ 3-րդ փուլում՝ 8-րդըն և Մոսկվայում 4-րդ փուլում՝ 11-րդը)։ Այսպիսով, հնարավորություն չունեցավ որակավորվել ազգային առաջնությանը մասնակցելու համար։
2010–2011 մրցաշրջանից սկսած Ալեքսանդրան ռուսաստանյան մրցումներում նախատեսում էր ներկայացնել Մորդովիան[3]։ Այդ ընթացքում Սարանսկում մարզվում էր ինքնուրույն, թեև 2010 թվականի ամռանը մեկնում է ԱՄՆ` իր առաջին մարզիչ` Ռաֆայել Հարությունյանի մոտ[4]։ Այնուամենայնիվ, 2011 թվականի Ռուսաստանի առաջնությանը նա չմասնակցեց, իսկ հետագայում էլ ավարտում է իր մարզական կարիերան։
Մարզչական գործունեությամբ զբաղվել է Թուրքիայում։ Ներկայումս որպես մարզիչ աշխատում է Աբու-Դաբիում։ Նրա սաներից են մենասահորդներ Էլիֆ Էրդեմը և Զախրա Լարին։
Մրցումներ/Մրցաշրջան | 2005—2006 | 2006—2007 | 2007—2008 | 2008—2009 |
---|---|---|---|---|
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 11 | |||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 7 | 2 | 8 | 11 |
Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ | 1 | 3 | ||
Գրան-Պրիի փուլեր | 7 | |||
տուրնիր «Nebelhorn Trophy»]] | 15 | |||
Գեղասահքի Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ | 10 | |||
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր, Ռումինիա | 17 | |||
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր, Խորվաթիա | 6 | |||
«Golden Bear» տուրնիրներ, Զագրեբ | 1 |