Ալեքսեյ Բախ ռուս.՝ Алексей Николаевич Бах | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5 (17), 1857 |
Ծննդավայր | Զոլոտոնոշա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 13, 1946[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, քաղաքական գործիչ և կենսաքիմիկոս |
Աշխատատու | Bach Institute of Biochemistry RAS?[2], Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ[2] և Լ. Յա. Կարպովի անվան գիտահետազոտական ֆիզիկաքիմիական ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե, Լեոպոլդինա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] |
![]() |
Ալեքսեյ Նիկոլաևիչ Բախ (ռուս.՝ Алексей Николаевич Бах, մարտի 5 (17), 1857, Զոլոտոնոշա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1946[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաքիմիկոս և հեղափոխական[4], ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։
Համարվում է խորհրդային կենսաքիմիայի հիմնադիրը, ում գործունեության հետ է կապված Լ․ Կարպովի անվան ֆիզիկաքիմիական, ՌՍՖՍՀ առժողկոմատի կենսաքիմիայի, ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտների ստեղծումը (վերջինս հետագայում կոչվել Բախի անվամբ)։
Բախի գիտական ուսումնասիրությունները նվիրված են բուսական և կենդանական օրգանիզմներում օքսիդացման պրոցեսներին։ Արժանացել է Լենինի անվան մրցանակի (1926), պետական մրցանակի (1941)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշաններով։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 238)։ ![]() |