Ալեքսեյ Մյուրիսեպ էստ․՝ Aleksei Müürisepp | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1902[1] |
Ծննդավայր | Վելտա, Պյոիդե, Սաարեմաա, Էստոնիա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1970[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Omsk State Transport University? |
Մասնագիտություն | electrician և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և list of chairmen of the Presidium of the Supreme Soviet of the Estonian Soviet Socialist Republic? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Մյուրիսեպ (ռուս.՝ Алексей Александрович Мюрисепп, էստ․՝ Aleksei Müürisepp, հուլիսի 17, 1902[1], Վելտա, Պյոիդե, Սաարեմաա, Էստոնիա - հոկտեմբերի 7, 1970[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1926)[3]։
1924-1926 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ Այնուհետև կատարել է խորհրդային և արհմիութենական աշխատանքներ։ 1945-1949 թվականներին աշխատել է Էստոնիայի Կ(բ) կ ԿԿ-ում, 1948-1949 թվականներին՝ ԷԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ 1949—1951 թվականներին ԷՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1951-1961 թվականներին՝ նախագահ։ 1961 թվականից ԷԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ և ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ ՍՄԿԿ XIX—XXII համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, XXIII համագումարում՝ ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է նաև ԽՍՀՄ IV—VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 651)։ |