Ալեքսեյ Պետրենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1938[1] |
Ծննդավայր | Chemer, Կոզելեցի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 22, 2017[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1961) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսեյ Վասիլևիչ Պետրենկո (ռուս.՝ Алексе́й Васи́льевич Петре́нко, մարտի 26, 1938, Չեմեր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ ֊ փետրվարի 22, 2017, Մոսկվա[3]), թատրոնի և կինոյի ուկրաինացի, խորհրդային և ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1999)։
Ալեքսեյ Պետրենկոն ծնվել է 1938 թվականի մարտի 26-ին Ուկրաինայի Չերնիգովի մարզի Չեմեր գյուղում։ 1961 թվականին ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իվան Մարյանենկոյի դասարանը)[4]։
1961 թվականից խաղացել է Զապորոժիեի Շչորսի անվան երաժշտադրամատիկական թատրոնում, իսկ 1963-1964 թվականներին՝ Դոնեցկի մարզային ռուսական դրամատիկական թատրոնում (քաղաք Մարիուպոլ)։
1964 թվականից աշխատել է Լենսովետի անվան Լենինգրադի թատրոնում, որտեղ հրավիրվել էր Իգոր Վլադիմիրովի կողմից[5]։
1977 թվականից խաղացել է Մալայա Բրոննայայի վրա գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, 1978 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, 1982-1986 թվականներին աշխատել է Անատոլի Վասիլևի հետ («Սերսո» ներկայացում), 1991-1992 թվականներին՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում։
1991 թվականից Մ․ Գորկու անվան կինոստուդիայի հաստիքային դերասանն էր։
2010 թվականի հուլիսի 26-ից Մշակույթի գծով պատրիարքական խորհրդի անդամ էր (Ռուս Ուղղափառ եկեղեցի)[6]։
Վախճանվել է 2017 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում[3][7]։
Ամուսնացել է 3 անգամ։
Առաջին կինը երգչուհի Ալլա Պետրենկոն էր (1960-1979)[8]։ Այս ամուսնությունից ծնվել են դուստրը՝ Պոլինան (ծն․ 1962 թ․, դերասան Ալեքսեյ Պոլույանի այրին է), թոռնուհին՝ Անաստասիան (ծն․ 1992)[9], բնակվում է Գերմանիայում։
Երկրորդ կինը հայտնի լրագրող, նախկինում «Պրավդայի» թատերական մեկնաբան Գալինա Կոժուխովա-Պետրենկոն էր (1933֊2009)[10]։ Խորթ որդին՝ լրագրող և հեռուստահաղորդավար Միխայիլ Կոժուխովն է։
2010 թվականին ամուսնացել է երրորդ անգամ՝ ազգությամբ ուզբեկ լրագրող Ազիմա Աբդումամինովայի հետ (Ռասուլովա) (եղել է Կիրգիզֆիլմֆոնդի տնօրենը)[11]։
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1961 | Ալեքսանդր Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» | Գայդայ |
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1964 | Ու․ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» | ծառա |
1964 | Թամարա Գաբեի «Զինվորը և օձը» | զինվոր Ժան |
1966 | Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» | Մատիաս-Մոնետա |
1970 | Ու․ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» | Բիոնդելլո |
1970 | Ալեքսեյ Տոլստոյի «Хождение по мукам» | |
1971 | Իգնատի Դվորեցկու «Կողմնակի անձ» | |
1973 | Իգնատի Դվորեցկու «Կովալյովան պրովինցիայից» | Նիկուլին |
1974 | Բ․ Ռացերի և Վ․ Կոնստանտինովի «Ձախլիկը» | ատաման Պլատով |
1975 | Լեոնիդ Լեոնովի «Ներխուժում» | Ֆայունին |
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1977 | Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» | Բոլշինցով |
1978 | Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» | Պոդկոլյոսին |
1978 | Իգնատի Դվորեցկու «Վերանդա անտառում» | |
1978 | Մաքսիմ Գորկու «Թշնամիներ» | թոշակի անցած զինվեր Կոն |
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1979 | Ալեքսանդր Վամպիլովի «Բադաորս» | մատուցող |
1981 | Գերհարդ Հաուպտմանի «Возчик Геншель» | Գենշել |
1982 | Միխայիլ Ջավախիշվիլիի «Փլուզում» | Ջակո |
Տարի | Ներկայացում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
1985 | Վիկտոր Սլավկինի «Սերսո» | Կոկա, Նիկոլայ Կրեկշին | Տագանկայի թատրոն |
1988 | Մաքսիմ Գորկու «Հատակում» | Սատին | Նալչիկի Մ․ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոն[13] |
1990 | Մաքսիմ Գորկու «Հատակում» | Սատին | Մոսկվայի «Տեատր-21»[13] |
1992 | Դ․ Սուխարևի և Ս․ Նիկիտինի «Իսկ ինչո՞ւ ես դու ֆրակով» | Ստեպան Չուբուկով | «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն |
1997 | Սերգեյ Նոսովի «Դոն Պեդրո» | Գրիգորի Վասիլևիչ | |
2003 | Անտոն Չեխովի «Բալենու այգին» | Ֆիրս[22][23] |
Տարի | Համերգ |
---|---|
1994[13] | Кланяюсь вам, пороги… |
1995 | Զինվորական նամակներ[24] |
1995[13] | Երազում տեսա միայն ձայներ |
1997 | Իվան Ահեղ[25] |
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1967 | Արևի և անձրևի օր | մատուցող |
1970 | Լիր արքա | Օսվալդ |
1974-1981 | Հոգեվարք | Գրիգորի Ռասպուտին |
1976 | Սև ծովի ալիքները | Գավրիլա Չյորնոիվանենկո |
1976 | Քսան օր առանց պատերազմ | Յուրի Ստրոգանով |
1976 | Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պետրոս ցարն ամուսնացրեց արաբին | Պետրոս I |
1976 | Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի | Կիրիլ Ալեքսեևիչ |
1977 | Ամուսնություն | Իվան Պոդկոլյոսին |
1977 | Դիմանկար անձրևի հետ | Իգոր Պետրովիչ |
1978 | Փորձանք | Սլավա Կուլիգան |
1978 | Յուլիա Վրևսկայա | Ստեպան Կնյազև |
1980 | Արտակարգ նշանակության գնացքը | Պետրովսկի |
1981 | Հրաժեշտ | Վորոնցով |
1982 | Գրաչները | դատավոր |
1984 | ՏԱՍՍ-ը լիազորված է հայտնելու | Փոլ Դիկ |
1984 | Անհավանական գրազ կամ իսկական միջադեպ՝
բարեհաջող ավարտված հարյուր տարի առաջ |
բանկիր |
1984 | Լև Տոլստոյ | Չերտկով |
1984 | Դաժան ռոմանս | Մոկի Կնուրով |
1985 | Վ․ Դավիդով և Գոլիաֆ | Գոլիաֆ |
1985 | Պարոն գիմնազիստ | Կիրիլ Պոտանին |
1987 | Կանանց ակումբ | Սիլին |
1988 | Մեր զրահագնացքը | Վասիլի Պուխով |
1988 | Եվ լույս է վառվում մթության մեջ | Նիկոլայ Սարինցև |
1988 | Ծառա | Ռոման Բրիզգին |
1989 | Пиры Валтасара, или Ночь со Сталиным | Ստալին |
1989 | Իֆ ամրոցի բանտարկյալը | աբբա Ֆարիա |
1989 | Ռուֆ | ուսուցիչ |
1989 | Օդեսայում ապրելու արվեստը | Ֆրոիմ Գրաչ |
1990 | Սֆինքս | ճարտարապետ |
1991 | Միլիոնների խաղ | Արկադի |
1992 | Հունձքի հրեշտակը | |
1992 | Ներկայություն | Պետյա |
1992 | «Քաղբյուրո» կոոպերատիվը կամ Երկար է լինելու հրաժեշտը | Ստալինի կրկնօրինակ |
1992 | Հրացանակակիրները քսան տարի անց | Կառլ I արքա |
1993 | Մոմեր մթության մեջ | |
1993 | Սենսացիա | Սավուշկին |
1993 | Կրակող հրեշտակներ | |
1994 | Ծովահենների կայսրություն | կապիտան լա Բուշ |
1995 | Ներխուժում | Կարպ Իգնատիչ |
1996 | Ագապե | նկարիչ |
1998 | Սիբիրյան սափրիչը | Նիկոլայ Ռադլով |
1999 | Լսիր, թե արդյոք չի անձրևում․․․ | Յուրի Կազակով |
2000 | Ճակատագիր | Պետրովիչ |
2000 | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին | Արթուր Կոնան Դոյլ |
2000 | 44-ի օգոստոսին․․․ | Եգորով |
2001 | Հավաքորդը | հավաքորդ |
2001 | «N» գնդապետի դինաստիան | պապ |
2002 | Սև ռադա | Բոգդան Խմելնիցկի |
2002 | Կազուս Բելլի | |
2003 | Հիմարը | գեներալ Իվոլգին |
2004 | Լեգենդ Կեշչեյի մասին կամ եռեսուներորդ թագավորությունը փնտրելիս | |
2004 | Շախմատիստը | Կովալչիկ |
2004 | Տաիրովի մահը | Ստալին |
2005 | Не хлебом единым | Բուսկո |
2005-2007 | Քաղաքացի պետ | Մալկին |
2006 | Դոկտոր Ժիվագո | Ֆադեյ Կազիմիրովիչ |
2007 | 12 | 5-րդ երդվյալ |
2007 | Ընտանեկան ընթրիք | Տիխոն Սեմյոնիչ |
2007 | Յասամանի ճյուղ | Ն․ Զվերև |
2007 | Տուն ծովափին | ակադեմիկոս Գանչուկ |
2007 | Ալիքների վրայով վազողը | կապիտան Դյուկ |
2007 | Հարսանիք․ գործ․ մահ | Մուրոմսկի |
2008 | Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Փակ դռների ետևում | Ստալին |
2008 | Վախի պատրանք | Պետրովսկի |
2008 | Չեն ուրանում սիրելով | գեներալ |
2008 | Պալատական հեղաշրջումների գաղտնիքները․
ֆիլմ 7․ Վիվատ, Աննա Յոհանովնա |
Դմիտրի Գոլիցին |
2008 | Ելակի ժամանակը | մեծ դիտորդ |
2009 | Վոլֆ Մեսինգ | Ստալին |
2009 | Փոթորիկին ընդառաջ | Ստալին |
2009 | Թաղեք ինձ շրիշակի հետևում | Սեմյոն Միխայլովիչ |
2010 | Утомлённые солнцем 2 | ծեր լեյտենանտ-հաշվապահ |
2011 | Եղևնիներ 2 | Գրիգորի Զեմլյանիկին |
2012 | Պետրովիչ | Տրոֆիմ Ստրելցով |
2014 | Հեռացող խառնվածքը | Ռազամազով |
2014 | Վիկտոր | Վետրով |
2016 | Եղևնիներ 5 | Գրիգորի Զեմլյանիկին |
Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1978 | Կղզիներն օվկիանոսում | Բոբի |
1993 | Իսկ ինչո՞ւ ես դուք ֆրակով | Չուբուկով |
Տարի | Ֆիլմ | Կերպար |
---|---|---|
1986 | Слон и Пеночка | փիղ |
1995 | Ռուսական գաղափար | ձայն կադրից դուրս |
2009 | Վերջին կիրակի | Լև Տոլստոյ |
2016 | Գոֆմանիադա | Կոպելիուս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պետրենկո» հոդվածին։ |
|