Ալեքսինա Գրեմ | |
---|---|
Հասակը | 182 սմ |
Ծնվել է | մարտի 3, 1990(29 տարեկան) |
Ծննդավայր | Վորկսոփ, Նոթինգեմշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | Մոդել |
Ալեքսինա Գրեմ (մարտի 3, 1990[1], Ուորքսոփ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել։ 2019 թվականին դարձել է Victoria's Secret-ի հրեշտակ։
Գրեմը ծնվել է Վորքսոփում (Նոթինգհեմշիր, Անգլիա)։ 12 տարի սովորել է բալետ։ Ալեքսինան իր կարմիր մազերի պատճառով դպրոցում հաճախ ենթարկվել է բուլիինգի։
Ալեքսինան սկսել է իր մոդելային կարիերան 2008 թվականին, երբ 2008 Ford modeling մրցությում դարձավ հաղթողներից մեկը և պայմանագիր կնքեց Maybelline կոսմետիկայի բրենդի հետ։ Նա հայտնվել է մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին, որոնցից են I.D. (magazine), Glamour U.S., Teen Vogue, L'Officiel Սինգապուր, Harper's Bazaar Սերբիա, Մերի Քլեր Ռուսաստան, In Style, WWD, Vogue Italia, Vogue Arabia, Բարբերի, Balmain, L’Oréal և Victoria's Secret: Գրահամը մասնակցել է այնպիսի հռչակավոր բրենդների ցուցադրություններին, ինչպիսիք են Balmain, Giorgio Armani, Brandon Maxwell, Arcadia Group և Ժան Պոլ Գոտյե։ Նա մասնակցել է Victoria's Secret-ի 2017 և 2018 թվականների նորաձևության շոուներին, իսկ 2019 թվականին դարձել է Victoria's Secret-ի հրեշտակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսինա Գրեմ» հոդվածին։ |
|