Ալիչե Պարիզի (իտալ.՝ Alice Parisi, դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1], Տիոնե դի Տրենտո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, «Ֆիորենտինա» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան[2]։ Նախկինում խաղացել է իտալական «Տրենտո», «Բարդոլինո», «Տավանիակո», «Սասուոլո» թիմերում[3]։ Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում[4], որի կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականի հուլիսին՝ մասնակցելով Մեքսիկայի կանանց ազգային հավաքականի դեմ մրցախաղին։ Հաջորդ տարում Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի՝ իր տարեկիցների առաջնությանը, նվաճել մայրցամաքի չեմպիոնուհու տիտղոսը, ընդ որում՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ դարձել է վճռորոշ գոլի հեղինակ։
Այնուհետև մասնակցել է Եվրոպայի կանանց 2009 թվականի առաջնության որակավորման և եզրափակիչ փուլերի մրցաշարերին[5], աշխարհի կանանց 2011 թվականի առաջնության և Եվրոպայի կանանց 2013 թվականի առաջնության որակավորման փուլերի խաղերին[6]։
- Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի առաջնության հաղթող - 2008 թ.
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2009 թ.՝ Վերոնայի «Բարդոլինո»-ի, 2017 թ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2013 և 2014 թթ.՝ «Տավանիակո»-ի, 2017 և 2018 թթ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2008 թ.՝ Վերոնայի «Բարդոլինո»-ի, 2018 թ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
- Ալիչե Պարիզին 2013 թվականին արժանացել է «Ոսկե աղջիկ» մրցանակի, որը սահմանված է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստուհուն խրախուսելու համար։