Ալիսայի ծննդյան օրը ռուս.՝ День рождения Алисы | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, արկածային ֆիլմ, գիտական ֆանտաստիկա, մանկական գրականություն և գրական ստեղծագործության էկրանավորում |
Կերպարներ | Ալիսա Սելեզնյովա և Gromozeka? |
Հորինված երկիր | World of Alisa Selezneva? |
Հիմնված է | Alisa's Birthday? |
Ռեժիսոր | Սերգեյ Սերյոգին |
Սցենարիստ | Անդրեյ Սալոմատով, Սերգեյ Սերյոգին և Andrey Zhitkov? |
Հնչյունավորում | Yaroslava Nikolaeva?, Նատալյա Գուսևա, Nikolay Lazarev? և Ալեքսեյ Կոլգան |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Գերասիմով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Master-film? |
Տևողություն | 90 րոպե |
Թվական | փետրվարի 12, 2009[1] |
Բյուջե | մոտ 60 000 000 ₽ |
alisaselezneva.ru և alisafilm.ru |
«Ալիսայի ծննդյան օրը» ռուս.՝ «День рождения Алисы» ռուսական լիամետրաժ մուլտֆիլմ, արտադրվել է «Մաստեր ֆիլմ» ստուդիայում՝ Կիր Բուլիչովի համանուն ստեղծագործության հիման վրա, որը նվիրված էր Բուլիչովի մանկական գրքերի գլխավոր հերոսուհուն՝ Ալիսա Սելեզնյովային։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2008 թվականի դեկտեմբերի 19-ին, առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 12-ին, վարձույթ է դուրս եկել 2009 թվականի փետրվարի 12-ին, մեկ ամիս անց թողարկվել է DVD/Blu-Ray տարբերակով։
Ալիսա Սելեզնյովայի ծննդյան կապակցությամբ հնագետ Գրոմոզեկան նրան իր հետ վերցնում է գիտարշավի դեպի Կոլեիդա մեռյալ մոլորակ։ Այդ մոլորակի բնակիչները մեռել էին հարյուր տարի առաջ՝ տիեզերական ժանտախտից, վարակն այս մոլորակ էր հասել առաջին տիեզերանավերից։ Մինչ այս հիվանդության բռնկումը Կոլեիդա մոլորակում Երկիր մոլորակի 20-րդ դարին համարժեք քաղաքակրթություն է եղե, իսկ բնակիչները գրեթե չեն տարբերվել Երկիր մոլորակի բնակիչներից, միայն ցածրահասակ էին (դրա համար էլ Ալիսային հասակի պատճառով ընկալում են որպես մեծահասակ)։
Ժամանակի մեքենայի օգնությամբ հնագետներն ուսումնասիրում են Կոլեիդայի անցյալը։ Սակայն Գրոմոզեկիի պլաններն ավելին էին. նա ցանկանում էր, որ Ալիսան գաղտնի ճանապարհորդի դեպի Կոլեիդայի անցյալ՝ հենց այն օրը, երբ առաջին անգամ այնտեղ տիեզերանավեր եկան՝ տիեզերական ժանտախտով։ Դրա համար բավական կլիներ տիեզերագնացներին ցողարկել հիվանդության հակավիրուսը։ Աղջկա հետ անցյալ է գնում նաև հնագետ, մեռած լեզուների մասնագետ, պրոֆեսոր Ռռռռան, որը պետք է կատվի տեսք ընդունի, քանի որ այդ ռասայի ներկայացուցիչները շատ նման են կատվի։
Ալիսան և պրոֆեսոր Ռռռռն հայտնվում են 1960-ականների ԽՍՀՄ-ին շատ նման մի երկիր։ Սակայն վտանգը շատ մեծ է, Ալիսային կասկածում են՝ որպես օտարերկրյա գործակալ, իսկ Ռռռռին սիրաշահում եմ, որ վերացնի փողոցային կատուներին, և նա հայտնվում է կատուների առուծախով զբաղվողների շրջապատում։ Սակայն փոքրիկ տղա Բոլոյի օգնությամբ հերոսուհին կարողանում է կատարել իր առաքելությունը, հասնում է տիեզերանավին և տիեզերագնացների վրա է ցանում հակավիրուսը։ Ալիսային բանտ են նետում՝ որպես լրտես։ Այնտեղից նրան օգնում են փախչել Ռռռռն և մի աճպարար ծաղրածու։
Ժանտախտը, որը վերացրել էր մի ամբողջ մոլորակ, արդեն վերացել էր։ Ապագա վերադառնալիս Ալիսան և Ռռռռին Կոլեիդա մոլորակը թողնում են ծաղկուն վիճակում, իսկ նրանց արկածները Բոլոն գրի է առնում՝ որպես երևակայական ստեղծագործություն։
Նավապետի դերը հնչունավորել է Նատալյա Մուրաշկևիչ Գուսևան, որը «Հյուրեր ապագայից» 1980 թվականի մուլտֆիլմում Ալիսա Սելեզնյովայի դերակատարն է։
ճանապարհում է դեպի տիեզերակայան։
Քննադատներն ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ֆիլմը, նշել են, որ ֆիլմը բավականին բարդ, բայց միաժամանակ դինամիկ սյուժե ունի[4][5], հղում է կատարվում խորհրդային դասական մուլտֆիլմերին, մասնավորապես «Երրորդ մոլորակի գաղտնիքը» մուլտֆիլմին[6]։ Բացասական արձագանք են ստացել դերակատարների հագուստների ոճը, շատ տեսաբաններ կարծիք են հայտնել, որ հերոսները շատ ոճային են եղել, ինչը չի համապատասխանում մանկական ֆիլմերին[7], նշել են նաև հերոսների պասիվ դիմախաղի մասին[6]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
День рождения Алисы |
|