Ալիսիա Յանես Կոսսիո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1928[1] (96 տարեկան) |
Ծննդավայր | Կիտո, Էկվադոր[2] |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, գրող և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | պոեզիա, պատմվածք, պատմվածք և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Bruna and Her Sisters in the Sleeping City?, Yo vendo unos ojos negros? և La casa del sano placer? |
Պարգևներ | |
Զավակներ | Luis Miguel Campos Yánez? |
![]() |
Ալիսա Յանես Կոսսիո (իսպ.՝ Alicia Yánez Cossío, սեպտեմբերի 10, 1928[1], Կիտո, Էկվադոր[2]), Էկվադորցի բանաստեղծուհի և լրագրող, Էուխենիո Էսպեխոյի անվան մրցանակի դափնեկիր (2008)։
Ալիսիա Յանես Կոսսիոն ծնվել է Կիտոյում 1928 թվականի դեկտեմբերի 10-ին, Ալֆոնսո Յանես-Պրոագնոյի և Կլեմենսիա Կոսսիո-Լարեայի ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Կիտոյի Սուրբ սրտի քոլեջ, որտեղից շուտով հեռացվել է թվաբանություն սովորելուց հրաժարվելու պատճառով։ Վաղ տարիքում դրսևորել է գրական մեծ տաղանդ։ Միշտ ցանկացել է գրող լինել։
Բանաստեղծուհին ասել է․ «Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, գուցե մի փոքր տղայական՝ ազդված իմ վաղ հետաքրքրություններից՝ Ժյուլ Վեռնի վեպերից և Տարզանի սխրագործություններից, ես երբեք չեմ սիրել տիկնիկներ»[3]։
1949 թվականին հրատարակել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Լուսիոլաս» (իսպ.՝ Luciolas) վեպը։ Նրա ստեղծագործություններում անհատը հակադրվում է հասարակության անարդարությանը, պայքարում է կանանց հիմնարար իրավունքների համար։ Գրողի ստեղծագործությունների մյուս մշտական թեման տղամարդու շովինիզմի մերկացումն է։ Տղամարդկանց գերազանցությունը նա նկարագրում է հեգնանքով, սարկազմով, օրինակ՝ ուժեղ սեռի տեղական ներկայացուցիչների վերաբերմունքը այնպիսի երևույթների, ինչպիսիք են կուսությունը կամ համասեռամոլությունը։
1971 թվականին Գուայակիլում նա հաղթել է «Տիեզերք» ամսագրի գրական մրցույթում։ 1990-ականներին Ալիսիա Յանես Կոսսիոյի ստեղծագործությունները համբավ են ձեռք բերել Էկվադորի սահմաններից դուրս։ 1998 թվականին հրատարակել է «Կուբայական դիմանկարներ» (իսպ.՝ Relatos cubanos), որտեղ ընդգրկված են եղել 18 պատմվածքներ՝ գրված 1957-1961 թվականներին Կուբայում։ Այդտեղ պատմվում է տեղի բնակիչների ազատության համար մղվող պայքարի մասին։ Գրողի որոշ գործեր դեռևս անտիպ են։ 2008 թվականին Ալիսիա Յանես Կոսսիոն արժանացել է Էուխենիո Էսպեխոյի անվան գրական մրցանակի։
1993 թվականին Ալիսիան այրիացել է։ Նրա որդին՝ Լուիս Միգել Կամպոս-Յանեսը (ծնվ. 1960), գրող է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Յանես Կոսսիո» հոդվածին։ |
|