Ալյանս կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Տիգրան Ուրիխանյան |
Հիմնադրված | 2015 |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | alyans.am |
Ալյանս, հայկական քաղաքական կուսակցություն։ Այն հիմնադրվել է 2015 թվականին և այժմ գլխավորում է Տիգրան Ուրիխանյանը[1][2][3]։
Տիգրան Ուրիխանյանն աշխատել է Ազգային ժողովում 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո` որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու։
Հետագայում Ուրիխանյանը լքել է «Բարգավաճ Հայաստանը» և 2015 թվականին հիմնադրել «Ալյանս» կուսակցությունը։ Նա առաջադրվել է կուսակցության նախագահի պաշտոնում[4]։ Կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Ծառուկյան դաշինքի կազմում[5]։
«Ալյանս» կուսակցությունը չի մասնակցել 2018 թվականի ընտրություններին և չունի քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամից և 2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Ուրիխանյանը հաստատել է, որ կուսակցությունն իր անկախ թեկնածությունն է առաջադրելու առաջիկա ընտրություններում[6][7]։
2022 թվականին Ալյանս կուսակցությունը ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպել կենսաբանական լաբորիատրիաներում միջազգային մոնիթորինգ իրականացնելու պահանջով, քանի որ կասկածում են որ այդ լաբորիատրիաներում կենսաբանական զենք է արտադրվում[8]։