Ալվանք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Ալվանք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանից անվանվել է Ալիդարա։ Ալվանք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[3]։
Գտնվում է Մալև գետի հովտում՝ Արաքսից մոտ 2 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 600-660 մ։ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ալվանքի մշտական բնակչությունը կազմել է 352, առկա բնակչությունը՝ 259 մարդ[4]։ Ռուսական Կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5][6], որոնք հեռացել է 1988 թվականի նոյեմբերին։ Ստորև ներկայացված է Ալվանք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
131
|
911
|
1094
|
414
|
601
|
831
|
784
|
323
|
382[7]
|
352[4]
|
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 103
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 72
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։
|