Բնակավայր | ||
---|---|---|
Ալվառինջ | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Համայնք | Մուշ | |
Այլ անվանումներ | Ալվառինճ, Ալվառինչ, Ալվասինչ, Ալվարինջ, Առվալին, Առվառին, Առվառինճ, Առվառինչ, Արվարինջ, Արվարինչ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալվառինջցի | |
|
Ալվառինջ, Ալվառինճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևելք, Բիթլիս (Բաղեշ) տանող ճաևապարհի աջ կողմում, բարեբեր հարթավայրում։
Գյուղի միջով հոսում է Մեղրագետի ձախակողմյաև փոքրիկ վտակներից մեկը, որի ջրերով ոռոգվում են Ալվառինջի դաշտերը։ Հնում մտել է Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի կազմի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք հրոսակները ավերեցին գյուղը, ոչնչացրին բնակիչների մեծ մասին։ 1890 թվականին ուներ 130, իսկ 1909 թվականին՝ 160 տուն հայ և 7 տուն քուրդ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքն էր երկրագործությունն ու այգեգործությունը։ Ալվառինջում կար եկեղեցի և դպրոց[1]։
Գյուղը գտնվում է համանուն հովտում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 190)։ |