Ալֆրեդ Բրյունո ֆր.՝ Alfred Bruneau | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | former 5th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | հունիսի 15, 1934[4][1][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Գերեզման | Բատինոլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Alfred Bruneau Վիքիպահեստում |
Լուի Շարլ Բոնավանտյուր Ալֆրեդ Բրյունո (ֆր.՝ Louis Charles Bonaventure Alfred Bruneau, մարտի 3, 1857[1][2][3][…], former 5th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] - հունիսի 15, 1934[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտական քննադատ և արվեստաբան։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։
Ալֆրեդ Բրյունոն ծնվել է 1857 թվականին Փարիզ քաղաքում[7]։
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում[8], որտեղ թավջութակ է պարապել Օգյուստ Ժոզեֆ Ֆրանկոմայի և ստեղծագործություն՝ Ժյուլ Մասնեի մոտ[7]։
Բրունոն Էմիլ Զոլայի մտերիմ ընկերն էր։ Նա մասամբ եղել է 1908 թվականին Զոլայի հիշատակին նվիրված մեծ համերգի կազմակերպիչը (դիրիժոր՝ Ժորժ Մարտի)[9]։
Բրյունոն գրել է 14 օպերա (մեծ մասը Զոլայի սյուժեներով)։ Բացի այդ, գրվել են նաև նվագախմբային ստեղծագործություններ, վոկալային ցիկլեր, բալետներ և այլ երաժշտական ստեղծագործություններ[7]։
Որպես քննադատ և արվեստաբան՝ Բրյունոն գրել է բազմաթիվ աշխատություններ երաժշտության և մասամբ էլ՝ ռուսական երաժշտության մասին (1901 թվականին նա այցելել է Ռուսական կայսրություն), օրինակ, իր «Russische Musik» աշխատությունում, որը հրատարակվել է 1905 թվականին[8]։
1909 թվականին զբաղեցրել է երաժշտական կրթության գլխավոր տեսչի պաշտոնը[10]։
1925 թվականին Ալֆրեդ Բրյունոն դարձել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։
Լուի Շարլ Բոնավանտյուր Ալֆրեդ Բրյունոն մահացել է 1934 թվականի հունիսի 15-ին հայրենի քաղաքում և թաղվել է Բատինոլ գերեզմանոցում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բրյունո» հոդվածին։ |
|