Ակաշ | |
---|---|
սանսկրիտ՝ आकाश | |
Տեսակ | Հակաօդային պաշտպանության միջոց |
Ենթատեսակ | Զենիթային հրթիռ |
Երկիր | Հնդկաստան |
Ծառայության ընդունման տարի | 2009 |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծող | Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպություն |
Ստեղծման տարի | 1984 թվական |
Արտադրող | Bharat Dynamics Limited? և Bharat Electronics? |
Արտադրված է | 3000 |
Ակաշ (սանսկրիտ՝ आकाश - Երկինք), Հնդկաստանում նախագծված փոքր տարածությունների զենիթահրթիռային համալիր, որը նախատեսված է օբյեկտների ու զորքերի խմբավորումների հակաօդային պաշտպանության համար։
Ակաշ զենիթահրթիռային համալիրը նախագծվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության և Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից 1984 թվականին։ Մինչ օրս զենիթահրթիռային համալիրի նախագծման և մշակման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 125 միլիոն ԱՄՆ դոլար։ Կարծիք է եղել, որ Ակաշը հանդիսանում է խորհրդային Կուբ զենիթահրթիռային համալիրի «ոչ օպտիմալ արդիականացված» օրինակը[1]։
2007 թվականի դեկտեմբերին Չանդիպուր հրաձգարանուկ տեղի ունեցավ Ակաշի հաջող փորձարկում, որի շրջանակներում ոչնչացվեցին օդային 9 թիրախներ։
Ակաշ զենիթահրթիռային համալիրի կազմի մեջ մտնում են կրակի կառավարման վահանակը, «Rajendra» բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանը, արձակման շարժական կայանքները (յուրաքանչյուրի վրա երեք զենիթային կառավարվող հրթիռներ), կապի և պահպանության ավտոմեքենաները։
Կազմակերպչական տեսակետից համալիրի խումբը (դիվիզիոնը, գումարտակը) կազմված է խմբի հրամանատարական կետից և չորս կրակային մարտկոցներից։ Մարտկոցը կազմված է մարտկոցի կառավարման կետից և չորս արձակման կայանքներից։
Ակաշ զենիթահրթիռային համալիրի արձակման միջոցները հնարավոր է տեղադրելինչպես թրթուռային, այնպես էլ անիվավոր փոխադրամիջոցների վրա։
Զենիթային կառավարվող հրթիռն իրենից ներկայացնում է ծանր վառելիքային, երկաստիճան, 5,8 մետր երկարությամբ, նվազագույնը 700 կիլոգրամ քաշով զանգված։ Հրթիռի թռիչքային առավելագույն արագությունը կազմում է 1000 մ/վրկ։ Մարտագլխիկի քաշը հասնում է մինչև 60 կիլոգրամի։ Մինչև 500 մ/վրկ. արագույուն հավաքելու ժամանակահատվածը կազմում է 4,5 վրկ, ինչից հետո միանում է Ուղղահոս օդային ռեակտիվ շարժիչը՝ արագությունը ավելացնելով երկու անգամ։ Ուղղահոս օդային ռեակտիվ շարժիչի աշխատանքի ժամանակը կազմում է 30 վրկ.[2]:
Զենիթահրթիռային համալիրը հնարավորություն ունի խոցել 3,5-ից մինչև 25 կիլոմետր փոքր և միջին հեռավորության թիրախներ։
Համալիրի ֆազային ցանցային անտենան հնարավորություն է տալիս միաժամանակ ուղեկցել մինչև 64 նշանակետ և իրականացնել մինչև 12 հրթիռի միաժամանակյա արձակում։
2008 թվականին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար Ակաշ զենիթահրթիռային 2 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիր կնքվեց։
2009 թվականի մարտին հնդկական «Տատա Պաուեր» («Tata Power») ընկերության հետ կնքվեց պայմանագիր, որի համաձայն երկրի ռազմաօդային ուժերին պետք է մատակարարվեր Ակաշ զենիթահրթիռային համալիրի ևս մեկ դիվիզիոն կազմված 16 արձակող կայանքներից։ Պայմանագիրը պետք է իրականացվեր մինչև 2011 թվականի վերջ։ Պայմանագրի արժեքը կազմում էր 36,4 միլիոն ԱՄՆ դոլար[3]։