Ակացիա իսպ.՝ Las Acacias | |
---|---|
Պատկեր:Ակացիա.jpg | |
Երկիր | Արգենտինա Իսպանիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Պաբլո Ջորջելի |
Սցենարի հեղինակ | Սալվադոր Ռոզելլի և Պաբլո Ջորջելի[1] |
Դերակատարներ | Գերման դե Սիլվա[2] |
Մոնտաժ | María Astrauskas? |
Նկարահանման վայր | Պարագվայ |
Տևողություն | 85 ± 1 րոպե և 82 րոպե[3] |
Պաշտոնական կայքէջ |
Ակացիա (իսպ.՝ Las Acacias), 2011 թվականի արտադրության արգենտինական ֆիլմ, ռեժիսորն է Պաբլո Ջորջելլին։ Ֆիլմը 2011 թվականին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակին[4]։ Ֆիլմը նաև ստացել է Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից տրվող «Արծաթե անգղ» մրցանակին, որպես լավագույն ֆիլմ[5]։
Ռուբեն՝ արգենտինացի բեռնատարի վարորդ, ով Պարագվայից փայտ է տեղափոխում Բուենոս Այրես։ Պարագվայի կանգառներից մեկում նա վերցնում է Յակունտա անունով մի աղջկա, ով խնդրում է իրեն հասցնել Բուենոս Այրես։ Ռուբենի համար անսպասելի էր, երբ Յակունտան իր հետ բերեց նաև իր կես տարեկան դստերը՝ Անաիին։
Սկզբում Ռուբենը չի փորձում խոսակցության բռնվել։ Պարագվայի սահմանին Յակունտան ասում է, որ ցանկանում է այցելել իր զարմուհուն, իսկ հետո Ռուբենին ասում է, որ իր զարմիկը պետք է օգնի իրենց այնտեղ աշխատանք գտնել։ Հետագայում Անաիին կերակրելու համար նրանք կանգ են առնում։ Ռուբենը ցանկանում է նրանց համար ավտոբուսի տոմս գնել, բայց այն բանից հետո, երբ իմանում է, որ ավտոբուսը միայն վաղը պետք է շարժվի, կարծիքը փոխում է։
Ռուբենը մի փոքրիկ քաղաքի մոտ կանգ է առնում, որպեսզի ուշացումով իր քրոջը նվեր հանձնի, բայց պարզվում է, որ քույրը տանը չէ։ Յակունտան ասում է, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում և նրանք մի քանի ժամ անց են կացնում ծովի մոտ։ Նրանք վերադառնում են քրոջ մոտ և Ռուբենը հանձնում է նվերը,որից հետո նրանք շարունակում են ճանապարհ դեպի Բուենոս Այրես։ Ռուբենը Յակունտային վերաբերվում է, որպես ազգականի։ Երբ նրանք միմյանց հրաժեշտ տվեցին, Ռուբենը նրան առաջարկեց, որ վերադառնալիս նույնպես իր մեքենայով վերադառնա, որին Յակունտան սիրով համաձայնում է։
Ֆիլմը ստացել է քննադատների դրական արձագանքը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 79 % արդյունք է գրանցել[6]։ Կաննի կինոփառատոնում ցուցադրությունից հետո Variety ամսագրի քննադատը դրական է գնահատել այն, նշելով՝ «դերասաններ Դե Սիլվան և Հեբե Դուրատեն միմյանց ճանաչում են երկխոսության միջոցով, որը հազիվ քսան թերթ էր զբաղեցնում»[7]։
|