Սերիալը նկարահանված է Ջիփսի Բլանչարդի իրական պատմության հիման վրա, որը հիվանդության պատճառով գամված էր անվասայլակին։ Հասունացման շրջանում աղջկա ու իր չափազանց զգուշավոր մոր՝ Դի Դիի հարաբերությունները սկսում են սրանալ։ Նա սկսում է ընդդիմանալ մորը, որն ավելի է խստանում, դառնում անտանելի զգուշավոր, ֆիզիկական բռնություն գործածող։ Նրանց հարաբերությունները վերածվում են մղձավանջի, երբ Ջիփսին մի շարք գաղտնիքներ է բացահայտում։ Պարզվում է՝ Ջիփսին երբեք էլ հիվանդ չի եղել, նրա մայրը հորինել է այդ ամենը նրան կառավարելու համար։ Նա խաբել է բուժքույրերին, ընտանիքի ընկերներին ու իրենց շրջապատող բոլոր մարդկանց։ Այս հետաքրքիր պատմությունը հանգեցնում է Դի Դիի սպանությանը, որն իրականացնում են նրա հարազատ դուստրն ու վերջինիս ընկերը։ Դատարանում պետք է պարզվի՝ ո՞վ է ճիշտ և ո՞վ է ստում։
Ջոյ Լին Քինգ՝ Ջիփսի Ռոուզ Բլանչարդ, Դի Դիի դուստրը, որը տառապում է տարբեր հիվանդություններից՝ սպիտակարյունությունից մինչև շաքարախտ։ Ստիպված է տեղաշարժվել անվասայլակով՝ միաժամանակ ինքնուրույթ տեղաշարժվելով։
Աննասոֆիա Ռոբ՝ Լեյսի, Բլանչարդների բարյացակամ երիտասարդ հարևանուհին։
Քլոե Սևինի՝ Մել, Լեյսիի մայրը, որը տրամադրված Դի Դիին դեմ։
Քելամ Ուորթի՝ Նիկ Գոջոն, ծանոթությունների կայքի օգտատեր, որը դառնում է Ջիփսիի սիրային հետաքրքրության առարկա։
Ջիփսի Ռոուզի դերը ստացել է դերասանուհի Ջոյ Լին Քինգը, որը հատուկ նկարահանումների համար սափրել է գլուխը[12]։ Աննասոֆիա Ռոբը ստացել է Լեյսի անունով կերպարի դերը, որի նախատիպը Բլանչարդների ընտանիքի հարևան և Ջիփսիի ընկերուհի Ալիա Վուդմանսին է[13]։ Լեյսիի մոր դերը հանձնվել է Քլոե Սևինիին[14]։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Քելամ Ուորթին խաղալու է կենտրոնական դերերից մեկը[15]։
«Ակտը» բարձր գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում սերիալը ստացել է 91 % վարկանիշ[17]։ «Metacritic» կայքում սերիալը գնահատել են 100-ից 74 միավոր՝ հիմնված 16 գրախոսության վրա[18]։
Իսկական Ջիփսի Ռոուզ Բլանչարդը զայրացած է եղել իր հանցագործության վրա հիմնված սերիալից, թեև չի կարողացել այն տեսնել բանտային կալանքի կանոնների պատճառով[19]։