Գյուղ | |||
---|---|---|---|
Աղիտու | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ագուդի Աղուդի | ||
Մակերես | 19,44 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲436 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աղիտու, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում բնակավայրն ունեցել է Աղուդի անունը։ Աղիտու է վերանվանվել Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականին։
Աղիտուն գյուղը գտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1620-1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարսկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 99 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 3 կմ դեպի արևելք։
Մոտակա քարանձավներում գտնվել են ուշ քարե դարի դամբարաններ[3][4]։
Գյուղում կա VI-VII դարերի կոթող-մահարձան, գյուղից հարավ գտնվում են «Բերդատեղ» ավերակ բերդը, «Ձորագյուղ» և «Գյուղատեղ» ավերակ գյուղատեղիները։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղիտուի մշտական բնակչությունը կազմել է 436, առկա բնակչությունը՝ 356 մարդ[5]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[6][7], այնուհետև՝ հայերով։
Ստորև ներկայացված է Աղիտուի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 60 | 450 | 1162 | 344 | 828 | 1222 | 27 | 209[8] | 436[5] |
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղիտու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ |
|