Աղջիկներ, ոչ թե հարսնացուներ | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 2011[1] և 2013[2] |
Հիմնադիր | Երեցները[2] |
Կայք | girlsnotbrides.org |
Աղջիկներ, ոչ թե հարսնացուներ: Գլոբալ ընկերություն երեխաների ամուսնությանը վերջ տալու համար:անգլ.՝ Girls Not Brides: The Global Partnership to End Child Marriage Միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է վերջ դնել մանկական ամուսնություններին ամբողջ աշխարհում[3]: Կազմակերպությունը ստեղծվել է The Elders-ի կողմից՝ հնարավորություն տալու ամբողջ աշխարհից փոքր խմբերին՝ լուծելու վաղ ամուսնության ընդհանուր խնդիրը[4]: 2017 թվականի դրությամբ ավելի քան 700 կազմակերպություններ 85 երկրներից հանդիսանում են անգլ.՝ Girls Not Brides-ի գործընկեր անդամներ[5]: Գործընկերության անդամների 10 տոկոսից պակասը միջազգային կազմակերպություններ են[5]: Նրանց 63 տոկոսն իր աշխատանքը կենտրոնացնում է սեփական համայնքներում[5]:
անգլ.՝ Girls Not Brides-ը աշխատել է երեխաների ամուսնությունների դադարեցումը 2030 թվականին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներում ներառելու ուղղությամբ[6]:
անգլ.՝ Girls Not Brides-ը աշխատում է կառավարությունների հետ միասին և մշակում ռազմավարություններ որոնք կդադարեցնեն մանկական ամուսնությունները ամբողջ երկրում: Երեխաների ամուսնության դեմ ավելի լավ պայքարելու համար տեղեկատվության փոխանակումը և մանկական ամուսնությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը Բանգլադեշի, Գանայի, Մոզամբիկի, Նիդեռլանդների, Նեպալի, Ուգանդայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ ազգային գործընկերության հիմնական նպատակներն են[7]:
անգլ.՝ Girls Not Brides կազմակերպությունը հիմնադրվել է The Elders-ի կողմից 2011թվականին: Կազմակերպության նպատակն էր վերջ դնել երեխաների ամուսնությանը: 2013 թվականի հոկտեմբերին Girls Not Brides-ը գրանցվեց որպես անկախ բարեգործական կազմակերպություն Անգլիայում և Ուելսում[8]:
Երեխաների ամուսնությանը վերջ դնելու իր նպատակի շրջանակներում Girls Not Brides-ը մտադիր է համագործակցել և խթանել նույն նպատակին հասնելու համար աշխատող այլ կազմակերպություններին: Երեխաների ամուսնության դեմ պայքարելու ուղին՝ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակի քննարկումներ, տեղեկատվության փոխանակումներ իրականացնելն է[8]:
Girls Not Brides-ը 2017-2020 թվականների իր նպատակներն ու ռազմավարությունները կենտրոնացրել է վեց կատեգորիաների վրա՝ կառավարություն, միջազգային մակարդակ, համայնք, ֆինանսավորում, ուսուցում և գործընկերություն: Կառավարության նպատակը՝ անչափահասների շրջանում ամուսնությունների տարածվածության բարձր մակարդակ ունեցող երկրներում համապարփակ միջոցներ ձեռնարկելն է: Համայնքային նպատակը՝ համայնքային կազմակերպությունների վրա ազդեցություն թողնելն է: Ֆինանսավորման նպատակները սովորաբար ընդգծում են բյուջեներում հատկացված ռեսուրսները և ապահովում համայնքային կազմակերպությունների ֆինանսավորման ավելացումը: Girls Not Brides-ի վերջնական նպատակը կենտրոնացած է մանկական ամուսնության և դրա հետևանքների ուսումնասիրության և հետազոտության վրա, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման վրա և օգտագործման ապահովման վրա[9]:
|