Ամալյա Շառոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 1,7 մ |
Քաշ | 56 կգ |
Ամալյա Շառոյան (հունիսի 19, 1988[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աթլետ (հեռացատկ, վազք), Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից (2016)։
Ամալյա Շառոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 19-ին՝ Երևանում։ Աթլետիկայով զբաղվել է մանուկ հասակից։ Անձնական մարզիչը Տիգրան Եղիկյանն է։
Հայաստանի բազմակի չեմպիոն է, և մրցաձևերի սպորտի վարպետ, Եվրոպայի թիմային գավաթի 2 մրցաձևերի հաղթող։ Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Ալբանիայի վարկանիշային մրցաշարում։ Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6 մ 72 սմ և գերազանցել իր արդյունքը։ ԱՄՆ-ի Փորթլանդ քաղաքում 400 մ մրցատարածությունում 55,13 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը։ 2016 թվականին Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում ցատկել է 5,95 մետր և 38 ներկայացուցիչների մեջ զբաղեցրել 35-րդ հորիզոնականը[2][3]։