Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը անգլ.՝ All the Beauty and the Bloodshed | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 3, 2022, մարտի 15, 2023[1] և մայիսի 25, 2023 |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Լորա Պոյտրաս[1] |
Պրոդյուսեր | Լորա Պոյտրաս, Նան Գոլդին, Յոնի Գոլիև, Ջոն Ս. Լայոնս և Հովարդ Գերտլեր |
Դերակատարներ | Նան Գոլդին |
Օպերատոր | Նան Գոլդին |
Երաժշտություն | Soundwalk Collective? և Dawn Sutter Madell? |
Մոնտաժ | Amy Foote?[1], Ջո Բինի[1] և Բրայան Է. Քեյթս[1] |
Կինոընկերություն | Participant Media |
Տևողություն | 122 րոպե |
Շահույթ | 431 600 $[2] |
![]() |
Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը (անգլ.՝ All the Beauty and the Bloodshed), ամերիկացի ռեժիսոր Լորա Պոյտրասի 2022 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմն է, որն ուսումնասիրում է Նան Գոլդինի կարիերան և Սաքլեր ընտանիքի անկումը[3][4]։ Պոյտրասն ասել է. «Նանի արվեստն ու տեսլականը տարիներ շարունակ ինձ ոգեշնչել են իմ աշխատանքում և ազդել կինոգործիչների սերունդների վրա»[5]։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի միջազգային 79-րդ կինոփառատոնի ժամանակ[6][7], արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի, և դարձել երկրորդ վավերագրական ֆիլմը (առաջինը Sacro GRA-ն էր 2013 թվականին), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։ Այն նաև ցուցադրվելու է 2022 թվականի Նյու Յորքի կինոփառատոնում[4], որտեղ լինելու է փառատոնի կենտրոնական ֆիլմը։ Պաշտոնական պաստառը ձևավորելու է Նան Գոլդինը[8]։ Ֆիլմի դիստրիբյուտոր Նեոն ընկերությունը հայտարարել է, որ կինոնկարի ցուցադրությունը համընկնելու է Գոլդինի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանում, որը բացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին[5]։
Ֆիլմը ուսումնասիրում է լուսանկարիչ և ակտիվիստ Նան Գոլդինի կյանքն ու կարիերան և նրա ջանքերը՝ Սաքլեր ընտանիքին պատկանող Purdue Pharma ընկերությանը պատասխանատվության ենթարկելու իր արտադրած օքսիկոդոն (անգլ.՝ Oxycodone) դեղամիջոցով ափիոնային համաճարակին նպաստելու համար։ Գոլդինը ճանաչված լուսանկարիչ է, ում աշխատանքը հաճախ անդևրադառնում է ԼԳԲՏ ենթամշակույթներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամին, նա հիմնել է P.A.I.N (անգլ.՝ Prescription Addiction Intervention Now) կազմակերպությունը, որը թիրախավորում է թանգարաններին և արվեստի այլ հաստատություններին, որ արվեստի համայնքը պատասխանատվության ենթարկվի Սաքլեր ընտանիքի հետ համագործակցության և արվեստին լավ հրապարակված ֆինանսական աջակցության համար։
2022 թվականի օգոստոսին, մինչև Վենետիկի պրեմիերան, Neon ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ-ում ցուցադրության իրավունք, մինչդեռ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում իրավունքները ստացել էն Altitude Film Distribution ընկերությունըը[5][9]։ 2022 թվականի սեպտեմբերին HBO Documentary Films ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի հեռուստատեսային հեռարձակման իրավունքները[10]։
Ըստ Rotten Tomatoes կայքի՝ «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» ֆիլմը ունի 100% հավանության վարկանիշ՝ հիմնված քննադատների 11 ակնարկների վրա, միջին գնահատականը 9.0/10 է[11]։ Metacritic կայքում, որն օգտագործում է միջինացված ցուցանիշ, ֆիլմն ունի 100-ից 90 միավոր՝ հիմնված 8 գրախոսականի վրա, ըստ որոնց ֆիլմն ունի «համընդհանուր ճանաչում»[12]։
Պարգև | Արարողության ամսաթիվ |
Անվանակարգ | Ստացող(ներ) | Արդյունք | աղբյուր |
---|---|---|---|---|---|
Վենետիկի կինոփառատոն | Սեպտեմբերի 10, 2022 | Ոսկե առյուծ | Լորա Պոյտրաս | Հաղթանակ | [13] |
Սմիթերս հիմնադրամի «Հույսի դեսպան» մրցանակ | Հաղթանակ | [14] |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» հոդվածին։ |
|