Ամելի Սքրամ նորվ.՝ Amalie Skram | |
---|---|
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Berthe Amalie Alver |
Ծնվել է | օգոստոսի 22, 1846[1][2] |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա[3] |
Վախճանվել է | մարտի 15, 1905[1][2] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպենհագեն[3] |
Գերեզման | Բիսպերբերգ գերեզմանատուն[4] |
Գրական անուն | Amalie Mueller |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The People of Hellemyr? |
Ամուսին | Bernt Ulrik August Müller?[5] և Erik Skram?[5] |
Զավակներ | Ludvig Müller?, Johanne Skram Knudsen? և Jacob Worm-Müller? |
Amalie Skram Վիքիպահեստում |
Ամելի Սքրամ (նորվ.՝ Amalie Skram, ծննդյան անունը՝ Բերտա Ամելի Ալվեր ֆր.՝ Berthe Amalie Alver, 22 օգոստոսի, 1847, Բերգեն, Նորվեգիա – 15 մարտի, 1905, Կոպենհագեն, Դանիա), դանիա-նորվեգացի գրող։
Ամելի Ալվերը ծնվել է 1847 թվականի օգոստոսի 22-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Նրա ընտանիքում եղել է ևս վեց երեխա։ Երբ Ամելի Ալվերը եղել է 17 տարեկան, նրա հայրը մեկնել է ԱՄՆ, որպեսզի խուսափի ձերբակալությունից։ Ամելի Ալվերին բռնի ամուսնացրել են նորվեգացի պահեստի կապիտան ու գործարանատեր Ավգուստ Մյուլլերի հետ, որ տարիքով բավականին մեծ էր նրանից։ Նրանք միասին ապրել են 13 տարի և ունեցել են երկու որդի։ Ամուսնու դավաճանությունների ու ծաղրանքների պատճառով Ամելի Ալվերն ստացել է հոգեկան խանգարում և մի քանի տարի անցկացրել հոգեբուժարանում։ 1877 թվականին նա ամուսնալուծվել է և որդիների հետ տեղափոխվել Քրիստիանիա։ 1884 թվականին ամուսնացել է դանիացի լրագրող Էրիկ Սքրամի (1847-1923, «Gertrude Coldbjörnsen» (1879) նովելի հեղինակը) հետ[6] և նրա հետ տեղափոխվել Կոպենհագեն։ Նրանք ունեցել են մեկ դուստր։ 1894 թվականին Ամելի Սքրամի հոգեկան հիվանդութունը կրկին սրվել է, ինչի պատճառով նա հայտնվել է Ռոսկիլդեի հիվանդանոցում։ 1900 թվականին Ամելի Սքրամը բաժանվել է Էրիկ Սքրամից։
Ամելի Սքրամը մահացել է 1905 թվականի մարտի 15-ին Կոպենհագենում։
1996 թվականին Նորվեգիայում թողարկվել է Ամելի Սքրամին նվիրված նամականիշ[7][8][9]։
1882 թվականին Ամելի Սքրամը (Ամելի Մյուլլեր անունով) տպագրել է իր առաջին պատմվածքը՝ «Madam Høiers leiefolk», որ հրատարակվել է Nyt Tidsskrift ամսագրում[10][11]։
Ամելի Սքրամը հեղինակել է մի շարք վեպեր, որոնք առանձնանում են իր ժամանակի համար համարձակ բովանդակությամբ։ Դրանցում պատկերված գործողությունները ծավալվում են հիմնականում Նորվեգիայում։ Առավել հայտնի են «Կոնստանցիա Ռինգ» (1884), «Ֆրու Ինեե» (1891), «Դավաճանվածը» (1892) ստեղծագործությունները, որոնք նվիրված են ընտանեկան կյանքի խնդիրներին, ինչպես նաև «Մարդիկ Հելեմյուրից» վեպերի շարքը (հատոր I-IV, 1885-1898), որոնցում նատուրալիստական ոճով պատկերված է ընտանիքի վերելքի ու անկման պատմությունը, և քննադատության է ենթարկվում բուրժուական հասարակության բարոյականությունը։ «Պրոֆեսոր Իիերոնիմուս» (1895) և «Սուրբ Յորգենի հիվանդանոցը» (1896) վեպերում Ամելի Սքրամը սկանդինավյան գրականության մեջ առաջին անգամ բարձրացրել է հասարակության ու հոգեկան հիվանդություն ունեցող անձանց փոխհարաբերությունների հարցը, ինչը հասարակական քննարկումների ու վեճերի տեղիք է տվել։ Իր երկրորդ ամուսնու՝ Էրիկ Սքրամի հետ համահեղինակությամբ Ամելի Սքրամը գրել է «Fjäldmennesker» (1889) պիեսը։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելի Սքրամ» հոդվածին։ |
|