Ամմա Դարկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Koforidua, Գանա |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և վիպասան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան |
Գիտական աստիճան | diploma? |
Ուշագրավ աշխատանքներ | Beyond the Horizon?, Faceless?, Cobwebs?, Stray Heart, Between Two Worlds? և The Housemaid? |
Պարգևներ | |
Կայք | ammadarko.de |
![]() |
Ամմա Դարկո (գերմ.՝ Amma Darko, հունիսի 26, 1956, Koforidua, Գանա), գանացի գրող, ստեղծագործում է գերմաներեն և անգլերեն լեզուներով։
Ֆանտի ազգից է։ Ծնվել է Կոֆորիդուայում, Գանայում, մեծացել է Աքրայում։ Ավարտել է Կումեսի համալսարանը (1980 թվականին)։ Այնուհետև աշխատել է որպես խորհրդատու՝ տեխնոլոգիական կենտրոնում։ 1980-ական թվականներից սկսած ապրել և աշխատել է Գերմանիայում։ Այնուհետև նա վերադարձել է Աքրա։ Նրա վեպերը պատմում են Գանայի ամենօրյա կյանքի մասին։ Նրա առաջին վեպը`«Հորիզոնից այն կողմ» ի սկզբանե լույս է տեսել գերմաներենով (1991)։ Նրա վերջին վեպերը հրատարակվել են Գանայում։
Այժմ նա ապրում է Աքրայում։ Աշխատում է որպես հարկային տեսուչ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամմա Դարկո» հոդվածին։ |
|