Ամու Հաջի պարս.՝ عمُّو حاجی | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1928 |
Ծննդավայր | Dezh Gah, Dezh Gah Rural District, Dehram District, Farashband County, Ֆարս, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 23, 2022[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Farashband County, Ֆարս, Իրան[2] |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան և Իրան |
Մասնագիտություն | ճգնավորություն |
Ամու Հաջի[3] (պարս.՝ عمو حاجی, օգոստոսի 20, 1928, Dezh Gah, Dezh Gah Rural District, Dehram District, Farashband County, Ֆարս, Իրան - հոկտեմբերի 23, 2022[1], Farashband County, Ֆարս, Իրան[2][4]), իրանցի ճգնավոր է։ Հայտնի է նրանով, որ ավելի քան 60 տարի չի լվացվել[5]։
Ամու Հաջին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակեղտոտ մարդ։
Ամու Հաջին ծնվել է 1928 թվականի օգոստոսի 20-ին Իրանի -+ գյուղում։ Նրան Հաջի են անվանել համագյուղացիները, իսկական անունը հայտնի չէ։ Ամու Հաջին ապել է գետնափոր խրճիթում։ Մտահոգվելով, որ օճառն ու ջուրը կարող են հիվանդություն առաջացնել, նա չի լողացել ավելի քան 60 տարի։ Նա կերել է գտած սատկած կենդանիների միսը, ջրափոսերից է ջուր խմել, ծխամորճ ծխել կենդանիների արտաթորանքով։
Ամու Հաջին ապրել է 94 տարի, չնայած այն բանին, որ իր համոզմունքներին համաձայն հակահիգիենիկ կյանք է վարել։ Նա մահացել է լվացվելուց անմիջապես հետո, երբ 60 տարվա դադարից հետո. նրան համոզել են և նա առաջին անգամ լվացվել է։ Մահը վրա է հասել 2022 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆերրաշբենդ[4] քաղաքում։