Այգեպար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք՝ Տավուշ գետի ձախ ափին։
Հիմնադրվել է 1937 թ.-ին որպես ծխախոտի գործարանին կից բնակավայր, Այգեպար է վերանվանվել 1964 թ.-ի դեկտեմբերի 30-ին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեպարի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը՝ 443 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Այգեպարն ունի ծխախոտի ֆերմենտացիայի գործարան, որտեղ մշակում են տարածաշրջանի գյուղատնտեսական հումքի հիմնական մասը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։
|
|
---|
| Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք | | |
---|
| Իջևանի տարածաշրջան | |
---|
| Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք | |
---|
| Կողբ համայնք | |
---|
| Այրում համայնք | |
---|
| Բերդի տարածաշրջան (Շամշադին), Բերդ համայնք | |
---|
| |
|