Այն գալիս է գիշերով

Այն գալիս է գիշերով
անգլ.՝ It Comes at Night
Երկիր ԱՄՆ
Ժանրսփլեթեր, թրիլեր, ապոկալիպտիկ ֆիլմ և հետապոկալիպսիսյան ֆիլմ
Թվականհունիսի 9, 2017, սեպտեմբերի 8, 2017 և հունվարի 18, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹրեյ Էդվարդ Շուլց
Սցենարի հեղինակԹրեյ Էդվարդ Շուլց
ԴերակատարներՋոել Էդգերթոն, Քրիստոֆեր Էբոթ, Կարմեն Էջոգո, Քելվին Հարիսոն կրտսեր և Ռայլի Քիո
ՕպերատորԴրյու Դենիելս
ՄոնտաժԹրեյ Էդվարդ Շուլց
ԿինոընկերությունA24
Տևողություն91 րոպե
Բյուջե5 000 000 $
Շահույթ8 500 000 $
Պաշտոնական կայքէջ

«Այն գալիս է գիշերով» (անգլ.՝ It Comes at Night), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված Թրեյ Էդվարդ Շուլցի կողմից[1]։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 29-ին Overlook կինոփառատոնին։

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը փրկվելով անհայտ համաճարակից, ապրում է խորը անտառում, սակայն անկոչ հյուրերի պատճառով նրանց փխրուն անվտանգությունն ավարտվում է։

Խուլ անտառում ապրում է ընտանիքը, որը բաղկացած է ամուսիններ՝ Փոլիսից ու Սառայից և նրանց պատանի որդուց՝ Թրևիսից։ Սառայի տարեց հայրը՝ Բադը մահանում է, դառնալով ժանտախտի նմանվող հիվանդության զոհ։ Հագնելով շնչառական սարքեր, Փոլն ու Թրևիսը այրում են Բադի մարմինն անտառում։ Ըստ երևույթին, վախենալով շրջակայքում տարածված վարակից, նրանք շատ զգուշավոր են իրենց դրսևորում, դուրս գալով միայն ցերեկը և ոչ միայնակ, իսկ գիշերն էլ ամուր փակելով երկու դռները։

Մի անգամ, տան առաջին հարկում լսելով աղմուկ, ընտանիքը այնտեղ հայտնաբերում է տղամարդու, որը պնդում է, որ վստահ է, որ տանը ոչ-ոք չի ապրում և նա միայն փնտրել է ուտելիք ու ջուր իր ընտանիքի համար, որը նա թողել է այդտեղից 80 մղոն հեռու գտնվող լքված տնակում։ Փոլը բռնում և կապում է նրան ծառից անտառում։ Մեկ օր անց, համոզվելով, որ նրա մոտ վարակի ախտանիշ չկա, Փոլը հարցքաննում է նրան ու իմանում է, որ մարդու անունը Ուիլ է և նա ունի կին՝ Քիմը և փոքրիկ որդի՝ Էնդրյուն և նրանք քաղաքից եկել են համաճարակի սկզբում։ Նրանց հետ ապրում են հավերն ու երկու այծ, իսկ ջրի պաշարները սպառվել են։ Սառայի հետ խորհրդակցելուց հետո, Փոլը որոշում է Ուիլի հետ գնալ նրա ընտանիքի մոտ, եթե ամեն ինչ համապատասխանի գործողություններին, կհրավիրի նրանց իրենց տուն, այդպես ավելի հեշտ կլինի գոյատևել։ Նրանք ուղևորվում են Փոլի մեքենայով։ Ճանապարհին ինչ-որ մեկը կրակում է ավտոմեքենայի վրա և Փոլը հետ է մղում գրոհը՝ սպանելով երկու զինված տղամարդու։ Ուիլը Փոլին ասում է, որ սկզբից արժեր իմանալ, ովքեր էին նրանք և ինչ էին ուզում։

Ուիլը ընտանիքի հետ տեղափոխվում է Փոլի մոտ, նրանց տրամադրում են առանձին սենյակ։ Թրևիսը երբեմն նայում էր Ուիլի ընտանիքին ձեղնահարկի մեջ եղած անցքից։ Ամեն ինչ լավ էր ընթանում, չնայած Փոլին ինչ-որ բան տագնապալի է թվում Ուիլի հետ շփման մեջ․ այսպես մի անգամ ասում է, որ ընտանիքի միակ երեխան է եղել, չնայած մինչ այդ հիշեցրեց, որ թաքնվելով համաճարակից ապրել են եղբոր հետ։

Մի անգամ Թրևիսի շունը՝ Սթենլին սկսում է հաչալ, կարծես ինչ-որ մեկին տեսնելով անտառում։ Նա վազում է, իսկ Թրևիսը նրա հետևից, բայց շունը փախչում է և չի վերադառնում։ Ինչ-որ կերպ գիշերը Թրևիսը, ով երբեմն չէր կարողանում քնել, տան մեջ քայլելիս նկատում է Էնդրյուին, ով չէր քնել իր սենյակում։ Նա երեխային վերադարձնում է սենյակ, որտեղ քնում էին ծնողները։ Լսելով ներքևում աղմուկ, նա տեսնում է միջանցքում կարմիր բաց դուռը, որի հետևում ինչ-որ մեկը կար։ Նա կանչում է մնացածին, Փոլը և Ուիլը դռան հետևում գտել էին արյունոտված ու վարակված շանը, որին կրակել էին։ Թրևիսը հաստատում է, որ նա դուռը տեսել է արդեն բաց, բայց ո՞վ կարող էր այն բացել։ Փոլը կասկածում է Էնդրյուին, չնայած Ուիլը և Քիմը վստահ էին, որ նա հազիվ է կարողանում հասնել փականին։

Վախենալով, որ շան հետ շփումը կարող է վարակել, Փոլը առաջարկում է՝ երկու ընտանիքները որոշ ժամանակ չշփվեն և լինեն իրենց սենյակներում։ Հաջորդ առավոտ վերնահարկից Թրևիսը լսում է, որ Էնդրյուն լացում է, և Ուիլը Քիմին ասում է, որ նրանք պետք է գնան այս տնից։ Իմանալով այդ ամենի մասին, Փոլը որոշում է, որ Էնդրյուն վարակված է։ Նա շնչադիմակով մտում է Ուիլի սենյակ և խնդրում է ցույց տալ Էնդրյուին, բայց Ուիլն ու Քիմը հրաժարվում են։ Ուիլը ատրճանակը պահում է Փոլի վրա և խնդրում, որ թույլ տա, որ գնան։ Սառան ատրճանակը պահում է Ուիլի վրա և ստիպում է մի կողմ շպրտել ատրճանակը։ Բոլորը դուրս են գալիս փողոց։ Ուիլը հեռացնում է Փոլի ձեռքից և Փոլը սկսում է ծեծել նրան, իսկ Սառան կրակում է Ուիլին։ Քիմը Էնդյուին գրկած փախչում է, և Փոլը կրակում է նրանց վրա, սկզբում պատահաբար սպանելով տղային, հետո՝ անմխիթար Քիմին։ Ուիլը մեռնում է վերքից։ Թրևիսը իրեն վատ է զգում և վազում է տուն։

Ֆիլմի վերջին կադրերում Սառան թեքվում է Թրևիսի մոտ, որը մահանում է վարակի հետևանքով, և այնուհետև Փոլն ու Սառան նստած են միմյանց դիմաց կանգնած սեղանի շուրջ՝ ճնշված լինելով տեղի ունեցածից։

Դերասան Դեր
Ջոել Էդհերթոն Փոլ Փոլ Սառայի ամուսինն ու Թրևիսի հայրը
Կարմեն Էջոգո Սառա Սառա Փոլի կինն ու Թրևիսի մայրը
Քելվին Հարիսոն կրտսեր Թրևիս Թրևիս Սառայի ու Փոլի որդին
Քրիստոֆեր Էբոթ Ուիլ Ուիլ Կիմի կինն ու Էնդրյուի հայրը
Ռայլի Կիո Քիմ Քիմ Ուիլի կինն ու Էնդրյուի մայրը
Գրիֆին Ռոբերտ Ֆոլքներ Էնդրյու Էնդրյու Ուիլի և Քիմի որդին
Դևիդ Պենդլթոն Բադ Բադ Սառայի հայրը

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 89 % է՝ հիմնվելով 194 դիտումների վրա ՝ 7.4 / 10 միջին գնահատականով[2]։ Metacritic-ի հիման վրա ֆիլմը ստացել է 100 միավորից 78 -ը՝ 42 ակնարկների հիման վրա, որոնք հիմնականում համարվում են խանդավառ ընդունելություն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Оно приходит ночью» (It Comes at Night, 2017) (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին
  2. «It Comes at Night» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 17 июня 2017-ին.
  3. «It Comes at Night» (անգլերեն). Metacritic. Վերցված է 17 июня 2017-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]