Այրին Հանթ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1902 |
Վախճանվել է | մայիսի 18, 2001 (99 տարեկան) |
Վախճանի վայր | Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ուսուցչուհի, մանկագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Մինեսոտայի համալսարան և UIUC College of Media? |
Պարգևներ |
Այրին Հանթ (անգլ.՝ Irene Hunt, մայիսի 8, 1902 - մայիսի 18, 2001, Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, ով հայտնի է դեռահասների մասին վեպերով։
Գրականության մի քանի մրցանակների դափնեկիր, մասնավորապես՝ Ջոն Նյուբերի անվան մեդալակիր (1967 թվական)։
Ավարտել է Էրբանայի Իլինոյսի անվան համալսարանը՝ 1939 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ 1946 թվականին Մինեապոլիսի Մինեսոտայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1935—1945 թվականներին աշխատել է Իլինոյսի հասարակական դպրոցներում՝ որպես անգլերենի և ֆրանսերենի ուսուցիչ։ Այնուհետև University of South Dakota Vermillion դասավանդել է հոգեբանություն։
1990–ական թվականներին Ռուսաստանում հրատարակվել են երկու սիրավեպեր («Երջանիկ լինելու տաղանդը» և «Երջանիկ հանդիպում»), որոնց հեղինակը սխալմամբ նշել է Այրին Հանթի անունը[2][3][4]։ Երկու գրքերն էլ ոչ մի առնչություն չունեն գրողի ստեղծագործությանը․ նա սիրավեպեր չի գրել։ Այսպես, «Երջանիկ լինելու տաղանդը» վեպի իրական հեղինակը Միշել Ռեյդն է (Michelle Reid. Lost in Love)[5]։