Ան Բո Հյոն կորեերեն՝ 안보현 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Կրթություն | Daekyeung University? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Քիմ Ջի Սու |
Ան Բո Հյոն (կորեերեն՝ 안보현, հանջա 安普賢, մայիսի 16, 1988, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեական FN Entertainment ընկերության դերասան, մոդել և հեռուստահաղորդավար։ Հանդիսանալով Բուսանի սպորտային միջնակարգ դպրոցի շրջանավարտ, մասնակցել է բռնցքամարտի սիրողական մրցաշարների և արժանացել է ոսկե մեդալի[1]։ 2014 թվականին որպես դերասան դեբյուտից հետո նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստատեսային դորամաներում։ Շրջադարձային է եղել նրա դերը «Իթեվոն քլասս» (2020) դորամայում։ Հայտնի է նաև «Իմ անունը», «Յու Միի բջիջները» և «Կհանդիպենք իմ 19-րդ կյանքում» հեռուստասերիալներում իր դերերով։
Ան Բո Հյոնը ծնվել է 1988 թվականի մայիսի 16-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։
2007 թվականին առաջնաելույթ է ունեցել որպես մոդել[2][3]։ 2014 թվականին որպես դերասան նկարահանվել է «Ոսկե խաչ» դորամայում՝ էպիզոդիկ դերով, հետո նկարահանվել է «Երկու մայր» և «Իմ գաղտնի հյուրանոց» հեռուստասերիալներում։ Առաջին գլխավոր դերը ստացել է «Հիյա» ֆիլմում (2016)։ Հայտնի է «Արևի հետնորդները» (2016), «Նրա անձնական կյանքը» (2019) հեռուստասերիալներում իր դերերով։ Ավելի մեծ հայտնություն է ստացել «Իթեվոն քլասս» (2020) դորամայից հետո, որտեղ ստանձնել է Չան Գըն Վոնի դերը։
2023 թվականի օգոստոսի 3-ին YG Entertainment-ը հաստատել է Բո Հյոնի և Blackpink խմբի անդամ երգչուհի և դերասանուհի Ջիսուի հարաբերությունների մասին լուրերը[4][5][6]։ Նրանք հարաբերությունները դադարեցրել են խիտ գրաֆիկի պատճառով՝ մոտ երկու ամիս անց[7]։
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2016 | «Հիյա» կորեերեն՝ 히야 |
Լի Ջին Սան կորեերեն՝ 이진상 |
[8] |
2018 | «Դոկգո։ Հետշրջում» կորեերեն՝ 독고 리와인드 |
Փյո Թե Ջին կորեերեն՝ 표태진 |
[9] |
2019 | «Հիշողություններ փակուղու մասին» կորեերեն՝ 막다른 골목의 추억 |
Թե Գյու կորեերեն՝ 태규 |
[10] |
«Ժամադրություն ժամը երկուսին» կորեերեն՝ 2시의 데이트 |
Գիլ Գու կորեերեն՝ 길구 |
[11] |
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2014 | «Ոսկե խաչ» կորեերեն՝ 골든 크로스 |
- | |
«Երկու մայր» կորեերեն՝ 뻐꾸기 둥지 |
- | ||
«Իմ գաղտնի հյուրանոց» կորեերեն՝ 마이 시크릿 호텔 |
- | ||
2015 | «Սիրելի օրիորդ» կորեերեն՝ 최고의 연인 |
Լի Բոն Գիլ կորեերեն՝ 이봉길 |
|
2016 | «Արևի հետնորդները» կորեերեն՝ 태양의 후예 |
Լիմ Գվան Նամ կորեերեն՝ 임광남 |
|
«Այն բանից հետո, երբ կավարտվի շոուն» կորեերեն՝ 연극이 끝나고 난 뒤 |
Չա Գան Ու կորեերեն՝ 차강우 |
||
«Իմ ուղի» կորեերեն՝ 마이런웨이 |
Վան Լիմ կորեերեն՝ 왕림 |
||
2017 | «Չորեքշաբթի 15:30» կորեերեն՝ 수요일 오후3시30분 |
Բեկ Սըն Գյու կորեերեն՝ 백승규 |
կամեո |
«Հարսնացուների բոլոր տեսակները» կորեերեն՝ 별별 며느리 |
Ջեյմս/Սո Ջուն Յոն կորեերեն՝ 제임스 / 서준영 |
[12] | |
«Աղջիկների սերունդ 1979» կորեերեն՝ 란제리 소녀시대 |
- | ||
2018 | «Պահմտոցի խաղալ» կորեերեն՝ 숨바꼭질 |
Բեկ Դո Հուն կորեերեն՝ 백도훈 |
[13] |
2019 | «Նրա անձնական կյանքը» կորեերեն՝ 그녀의 사생활 |
Նամ Ըն Գի կորեերեն՝ 남은기 |
[14] |
«Դրամատիկ բեմ» կորեերեն՝ 드라마 스테이지 |
Սըն Բոն կորեերեն՝ 승봉 |
մասնակցել է երկրորդ եթերաշրջանում[15] | |
2020 | «Իթեվոն քլասս» կորեերեն՝ 이태원 클라쓰 |
Ջան Գըն Վոն կորեերեն՝ 장근원 |
[16] |
«Քայրոս» կորեերեն՝ 카이로스 |
Սո Դո Գյուն կորեերեն՝ 서도균 |
[17] | |
2021 | «Իմ անունը» կորեերեն՝ 마이 네임 |
Ջոն Փիլ Դո կորեերեն՝ 전필도 |
[18][19] |
2021-2022 | «Յու Միի բջիջները» կորեերեն՝ 유미의 세포들) |
Գու Ուն կորեերեն՝ 구웅 |
նկարահանվել է առաջին և երկրորդ եթերաշրջաաններում[20] |
2022 | «Զինվորական դատախազ Դոբերման» կորեերեն՝ 군검사 도베르만 |
Դո Բե Ման կորեերեն՝ 도배만 |
[21] |
«Ադամաս» կորեերեն՝ 아다마스 |
Քվոն Մին Ջո կորեերեն՝ 권민조 |
կամեո (էպիզոդ 4)[22] | |
«Վայր, որտեղ կարելի է վերադառնալ ցանկացած պահի» | - | ճապոնական հեռուստասերիալ[23] | |
2023 | «Կհանդիպենք իմ 19-րդ կյանքում» կորեերեն՝ 이번 생도 잘 부탁해 |
Մուն Սո Հա կորեերեն՝ 문서하 |
[24] |
Մրցանակաբաշխություն | Տարեթիվ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծանոթ. |
---|---|---|---|---|---|
APAN Star Awards | 2021 | Լավագույն նորեկ դերասան | Իթեվոն քլասս | Առաջադրված | [25] |
2022 | Գերազանցության մրցանակ | Իմ անունը Յու Միի բջիջները |
Հաղթանակ | [26] | |
Asia Artist Awards | 2020 | Հայտնիության մրցանակ (դերասան) | Ան Բո Հյոն | Առաջադրված | [27] |
Լավագույն հուզական մրցանակ (դերասան) | Հաղթանակ | [28] | |||
Ընտրության մրցանակ | Հաղթանակ | ||||
Asia Model Festival | 2023 | Մոդել աստղ մրցանակ | Հաղթանակ | [29] | |
Baeksang Arts Awards | 2020 | Լավագույն նորեկ դերասան- հեռուստասերիալ | Իթեվոն քլասս | Առաջադրված | [30] |
Blue Dragon Series Awards | 2022 | Լավագույն երկրորդական դերասան | Իմ անունը | Առաջադրված | [31] |
Brand of the Year Awards | 2020 | Տարվա լավագույն ծագող աստղ դերասան | Իթեվոն քլասս | Հաղթանակ | [32] |
Korea First Brand Awards | 2020 | Ծագող աստղ դերասան | Հաղթանակ | [33] | |
MBC Drama Awards | 2020 | Գերազանցության մրցանակ | Կայրոս | Առաջադրված | [34] |
Լավագույն նոր դերասան | Հաղթանակ | [35] | |||
MBC Entertainment Awards | 2020 | Նորեկի մրցանակ ժամանցային կատեգորիայում – տղամարդ | Ես ապրում եմ մենակ | Առաջադրված | [36] |