Անա Կարիչ խորվ.՝ Ana Karić | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Պերուշիչ, Լիչկո Սենսկա, Խորվաթիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2014[1][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա (1963) |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Անա Կարիչ (խորվ.՝ Ana Karić, մայիսի 13, 1941[1][2][3], Պերուշիչ, Լիչկո Սենսկա, Խորվաթիա[4] - հոկտեմբերի 9, 2014[1][3], Զագրեբ, Խորվաթիա), Հարավսլավիայի և Խորվաթիայի հեռուստատեսության, կինոյի և թատրոնի դերասանուհի։
Ծնվել է 1941 թվականի մայիսի 13-ին Պերուշիչ գյուղում։ Նրա հայրը արվեստի թանգարանի վերականգնող էր։ Սովորել է Զագրեբի միջնակարգ դպրոցում։ Այնուհետեւ ընդունվել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա, որն ավարտել է 1963 թվականին[6]։
Անան սկսել է դերասանությամբ զբաղվել 1960-ականների սկզբին, դեռ նախքան Դրամատիկական արվեստի ակադեմիան ավարտելը։ Նրա դեբյուտային ֆիլմերն էին «Carevo novo ruho» («Թագավորի նոր զգեստը») և «Pustolov pred vratima» («Արկածախնդիրը դռան մոտ»), թողարկված 1961 թվականին։ Չնայած Անա Կարիչը հիմնականում հայտնի էր որպես հեռուստատեսային դերասանուհի, նա նաև հանդես է եկել բազմաթիվ կինոյի և թատրոնի բեմադրություններում։ Որոշ ժամանակ աշխատել է Կոմեդիայի թատրոնում։
Կարիչը նկարահանվել է խորվաթական մի շարք հայտնի ֆիլմերում այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Անտե Բաբաջան, Նիկոլա Տանհոֆերը, Զվոնիմիր Բերկովիչը և Կրստո Պապիչը։ Իր կարիերայի ընթացքում նա կատարել է 49 դեր ֆիլմերում և 12-ը՝ հեռուստատեսային։ Նա խաղում էր գեղեցիկ, ազնվական ու զգայական կանանց դերեր։
Կարիչը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Զագրեբում՝ նույն օրը, երբ մահացել է հայտնի խորվաթ դերասան Բորիս Բուզանչիչը, որի հետ նա աշխատել և ընկերություն է արել[7]։ Նրան հուղարկավորել են հոկտեմբերի 14-ին Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը[8]։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) (pristupljeno 9. listopada 2014.)