Անախորժություններ պատահում են անգլ.՝ Accidents Happen | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], պատմություն հասունացման մասին և դրամա |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Andrew Lancaster?[1][3] |
Պրոդյուսեր | Էնթոնի Անդերսոն |
Սցենարի հեղինակ | Brian Carbee? |
Դերակատարներ | Ջինա Դեյվիս[3], Ջոել Թոբեք[3], Մորգան Գրիֆին[3], Այվի Լաթիմեր[3] և Sebastian Gregory?[3] |
Օպերատոր | Ben Nott? |
Նկարահանման վայր | Սիդնեյ |
Տևողություն | 89 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Անախորժություններ պատահում են» (անգլ.՝ Accidents Happen), 2009 թվականի անգլո-ավստրալիական կատակերգական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Էնդրյու Լանկաստերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2008 թվականին[4]։ 2009 թվականի ապրիլի 23-ին ֆիլմը ցուցադրվել է Տրայբեկի կինոփառատոնում[5], իսկ հունիսին Սիդնեյի միջազգային կինոփառատոնում[6]։ Ավելի ուշ՝ հոկտեմբերին, այն ցուցադրվել է Ֆիլադելֆիայի կինոփառատոնում[7], Cinéma des Antipodes փառատոնում և Սիտժեսի կինոփառատոնում[8]։
Ընտանեկան սարսափելի ողբերգությունից հետո 15-ամյա Բիլլի Քոնուեյը դարձել է իսկական կապող օղակ իր սարկաստիկ մոր, խորթացած եղբոր և ստոիկ հոր միջև։ Բիլլին անհանգստացած է այս իրավիճակի պատճառով, և երբ նա սկսում է գործել, ամեն ինչ փոխվում է նրա և իր ընտանիքի համար։ Անախորժությունները տեղի են ունենում ավելի հաճախ, քան կարող էին լինել՝ ամեն քայլափոխի ուղեկցելով նրան և իր շրջապատին։
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 60% վարկանիշ՝ հիմնված 10 գրախոսությունների վրա, 10-ից 5,5 միջին գնահատականով[10]։ Variety-ից Ռասել Էդվարդսը գրել է. «Ջոն Իրվինգի ոճով անհաջողությունները և տանջված հեգնանքը ի վիճակի չեն պահպանել դրամատիզմը կամ հետևողականությունը»[11]։
{{cite web}}
: External link in |url-status=
(օգնություն); Invalid |url-status=http://www.hollywoodreporter.com/hr/content_display/film/news/e3if926640132f1fccac27e583ae7ee3a58
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: External link in |url-status=
(օգնություն); Invalid |url-status=http://sydney-central.whereilive.com.au/lifestyle/story/not-too-big-for-her-boots-not-too-big-for-her-boots/
(օգնություն)
|