Անաստասիա Բեզռուկովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 5, 2004[1] (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | մոդել, դերասանուհի և ֆոտոմոդել |
IMDb։ | ID 8247643 |
Անաստասիա Բեզռուկովա (ռուս.՝ Анастаси́я Дми́триевна Безру́кова, հունվարի 5, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդել և դերասանուհի[2][3]։
10 տարեկանում նա արդեն եղել է Եվրոպայի ամենացանկալի մանուկ մոդելներից մեկը, հասցրել է աշխատել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Benetton-ը, Pinko-ն, Moschino-ն, Incanto-ն և լինել Vogue Bambini ամսագրի շապիկին[4][5][6]։
2016 թվականին Բեզռուկովան Աննա Մատիսոնի «Հարդագողի ճանապարհը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[2]։ Ֆիլմում նա խաղացել է հերոսների՝ Սերգեյ Բեզռուկովի (որը ուներ իր նույն ազգանունը) և Մարինա Ալեքսանդրովայի դստեր դերում[7]։
Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին նա սկսել է նկարահանվել Աննա Մատիսոնի ևս մեկ՝ «Քեզնից հետո» ֆիլմում[2]։ Այս ֆիլմում նա կրկին խաղացել է գլխավոր դերերից մեկը[8] և կրկին եղել է դերասան Սերգեյ Բեզռուկովի դուստրը, որը այս անգամ խաղում էր որպես Մեծ թատրոնի բալետի պաշտոնաթող պարող[8][9]։ Դերը խաղալու համար պատանի դերասանուհին զբաղվել է պարով պարուսույց Ռադա Պոկլիտարիի և դերասանական վարպետությամբ՝ Մեծ թատրոնի մենակատար Յան Գոդովսկիի հետ[2][10]։ Սցենարը գրվել է հատուկ Անաստասիայի համար, չնայած, որ նա զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ, ինչը պարզվեց հետո։ Նրա մարզական պատրաստվածության շնորհիվ, նկարահանումների ժամանակ դուբլյորները նրան պետք չեն եղել[11]։
Անաստասիան որպես դերասանուհի նկարահանվել է նաև «Անքնություն» երաժշտական նախագծի տեսահոլովակում[2][12]։
Չնայած այն հանգամանքին, որ դերասաններ Սերգեյ Բեզռուկովը և Անաստասիա Բեզռուկովան արդեն երկու անգամ միասին աշխատել են ֆիլմում նկարահանումների ժամանակ, նրանք չունեն ոչ մի բարեկամական կապ, այլ պարզապես ունեն միևնույն ազգանունը[3]։
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2016 | Հարդագողի ճանապարհ | Լիզա Կայորոդովա |
2017 | Քեզնից հետո | Կյարա |
2017 | Հինգ րոպե մինչ հունվար |
|