Անատոլի Իոնով ռուս.՝ Анатолий Семёнович Ионов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1939 |
Ծննդավայր | Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 12, 2019[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Հոկեյիստ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Անատոլի Սեմյոնովիչ Իոնով, (մայիսի 23, 1939, Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2019[1], Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային հոկեյիստ, կենտրոնական հարձակվող: Եղել է 1968 թվականի օլիմպիական չեմպիոն, 1965, 1966, 1968 թվականների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: 1964-1966, 1968 և 1970 թվականներին եղել է ԽՍՀՄ չեմպիոն, 1958, 1967 և 1969 թվականին՝ երկրորդ մրցանակակիր թվականներին, իսկ 1959 թվականին՝ երրորդ մրցանակակիր։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացրել է մոտ 300 հանդիպում, խփել է 139 գոլ։ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների շրջանակներում ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 5 գոլ։ Եղել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965)[2], ԽՄԿԿ անդամ 1965 թվականից: Ավարտելով մարզական կարիերան և դառնալով մարզիչ՝ 1985-1998 թվականներին գլխավորել է «Կրիստալ» թիմը, 1998-2009 թվականներին եղել է թիմի նախագահը։
2014 թվականին ընդգրկվել է Հայրենական հոկեյի փառքի սրահում։
Թաղված է Էլեկտրոստալ քաղաքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Իոնով» հոդվածին։ |
|