Անգելիկի Խաձիմիխալի հուն․՝ Αγγελική Χατζημιχάλη | |
---|---|
Ծնվել է | 1895[1][2] Պլակա, 1st District of Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրոնական Աթենք, Ատիկա, Հունաստան |
Մահացել է | մարտի 4, 1965[3] Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, նկարչուհի և բանահավաք |
Տիրապետում է լեզուներին | հունարեն |
Ամուսին(ներ) | Platon Hacimihalis? |
Հայր | Alexios Kolyvas? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Անգելիկի Խաձիմիխալի (հուն․՝ Αγγελική Χατζημιχάλη․ 1895[1][2], Պլակա, 1st District of Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրոնական Աթենք, Ատիկա, Հունաստան - մարտի 4, 1965[3], Աթենք, Հունաստան), հույն կին պատմաբան, նկարչուհի, բանահյուսագետ[4]։ 1959 թվականին արժանացել է Պուրֆինա մրցանակի։
Անգելիկին մասնագիտացել է բյուզանդական կերպարվեստի պատմության ու արդի հունական բանահյուսագիտության մեջ և երիտասարդ հասակից որոշել է նվիրվել հունական ժողովրդական արվեստի հավաքման, ուսումնասիրման ու պահպանման գործին։ 1927 թվականին հրատարակել է իր առաջին աշխատությունը, որ Սկիրոսի մասին էր։ Այնուհետև ուսումնասիրություններ է կատարել Հռոդոսում, Անաֆիում, հունական Մակեդոնիայում, Էպիրուսում և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա գրել հոդվածներ ու մենագրություններ։
Նա համագործակցել է Նիկոս Կազանձակիսի, Անգելոս Սիկելիանոսի, Կոստիս Պալամասի հետ։ 1927 թվականն նրանք կազմակերպել են Դելֆյան առաջին փառատոնը[5][6], որից հետո Անգելիկիի նախաձեռնությամբ հունական բանահյուսության ցուցահանդես է բացվել Փարիզում։ 1928 թվականին նրա ջանքերով Սալոնիկի միջազգային տոնավաճառում ներկայացվել է հունական ժողովրդական արվեստը։ 1930 թվականին կազմակերպվել է Դելֆյան երկրորդ փառատոնը։ 1937 թվականին ստեղծվել է հույն ժողովրդական վարպետների համադաշնությունը, դրանից մեկ տարի անց Աթենքի Հունական տանն սկսել է գործել առաջին նախասիրական դպրոցը, որտեղ սովորողները տիրապետել են հունական ժողովրդական արհեստների։ 1957 թվականին ժողովրդական վարպետների ընկերակցությունը ստացել է պետական կազմակերպության կարգավիճակ։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելիկի Խաձիմիխալի» հոդվածին։ |
|