Բնակավայր | ||
---|---|---|
Անդենես | ||
նորվ.՝ Andenes | ||
Երկիր | Նորվեգիա | |
Մակերես | 1,76 կմ², 1,72 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | ▼2515 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 8480 | |
Պաշտոնական կայք | andoy.net | |
| ||
Անդենես (նորվ.՝ Andenes ), քաղաք և նախկին համայնք Վեսթերոլեն գավառում, որը գտնվում է Նուռլան կոմսությունում՝ Նորվեգիայում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 2708 մարդ՝ ըստ 2015 թվականին մարդահամարի տվյալների։
Անդենեսը հեռացվել է Դվերբենգի համայնքի կազմից 1924 թվականի հունվարի 1-ին։ իսկ 1964 թվականի հունվարի 1-ին Անդենեսի, Դվերբերգի և Բյորնսկինի ձուլման հետևանքով ստեղծվեց նոր համայնք՝ Աննյոյ անունով։
Անդենեսը Անյոյ կղզու և Նուռլան կոմսության ամենահյուսիսային բնակավայրն է համարվում։ Արևելքում գտնվում է Սենյա կղզին իսկ արևմուտքում Անտլանտյան օվկիանոսն է։ Տեղացիները քաղաքն անվանում են «Nordlyskommunen»(Բևեռափայլի համայնք)։
Հիննորվեգական լեզվով Անդարնես (Andarnes) (սկզբնական *Ամդարնես (*Amdarnes)) բառից է առաջացել։ Անվանման առաջին հատվածը Էմդ (Ömd) սեռական հոլովից է առաջել (Աննյոյի կղզու հին անվանումը), իսկ վերջին մասնիկը՝ nes հրվանդան։
Անդենեսը երկաթի դարում արդեն իսկ կարևոր ձկնորսական գյուղ էր համարվում։ XX դարի սկզբին դարձավ ամենամեծ ձկնորսական նավահանգիստներից մեկը Նորվեգիայում։
Քաղաքը առանձին համայնք էր 1924-ից 1964 թվականներին։ Այդ ժամանակ դեռ Անդենեսը, Դվերբեգն ո Բյորնշինը միացված չէին Աննյոյի համայնքին։ Անդենեսում է այսօր գտնվում համայնքի ղեկավարի գրասենյակը, ինչպես նաև քաղաքն համարվում է համայնքային կենտրոն։ 1980-ականների սկսբներին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 3,770, որը դարձնում էր Վեսթերոլենի ամենաբնակեցված բնակավայրը։
Օդանավակայան կառուցելու որոշումն ընդունվել է 1952 թվականին։ Ֆինանսավորման առյուծի բաժինը հատկացրեց ՆԱՏՕ-ն։ Այսօր աէրոդրոմը գտնվում է Հյոյնեսի և Անդենեսի միջև։ Առաջին վայրէջքն այստեղ իրականացվել է Նորվեգիայի թագավորական օդային ուժերի Douglas DC-3 ինքնաթիռով 1954 թվականի սեպտեմբերի 17-ին։
1961 թվականին այստեղ բերվեց 333-չրդ էսկադրոնը Սոլի օդանավակայանից, որտեղ հիմնականում Grumman HU-16 Albatross ինքնաթիռներ էին։ 1969 թվականին փախարինվեցին նոր Lockheed P-3 Orion ինքնաթիռներով։ 1989 թվականին էլ սրանք փոխարինվեցին P-3B-ով։
Քաղաքը տեղաբաշխված է հյուսիսային բևեռային շրջագծից ավելի քան 300 կմ հյուսիս։ Այստեղ բևեռային ցերեկը ձգվում է մայիսի 19-ից մինչև հուլիսի 25-ը։ Իսկ նոյոմբերի 25-ից մինչև հունվարի 28-ը արևը հորիզոնից ներքև է գտնվում։
Անդենեսում լույս է տեսնում տեղական «Andøyposten» թերթը։
Ամեն տարի քաղաքում անց է կացվում ռոք փառատոն՝ «Rock mot Rus» Արխիվացված 2004-12-12 Wayback Machine (ռոքն ընդդեմ թմրանյութերի) խորագրով։ Այս փառատոնին ելույթ են ունենում երիտասարդ ռոք խմբերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդենես» հոդվածին։ |
|