Անդերս Դրեյեր դան․՝ Anders Laustrup Dreyer | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1998[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Bramming, Ribe County, Դանիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անդերս Լաուտրուպ Դրեյեր (դան․՝ Anders Laustrup Dreyer, մայիսի 2, 1998[1][2], Bramming, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Անդերլեխտ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։
«Բրամինգ» և «Էսբյերգ» ակումբների սան է։ 2017 թվականի ապրիլի 2-ին «Ռանդերսի» դեմ խաղում «Էսբյերգ» ակումբի կազմում իր նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[3]։ Ապրիլի 22-ին «Հորսենսի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Էսբյերգի» կազմում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է մնացել առաջին դիվիզիոնից, սակայն Դրեյերը մնացել է թիմում և մեկ տարի անց, դառնալով լավագույն ռմբարկու, օգնել է նրան վերադառնալ էլիտա։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[5], որտեղ փորձաշրջան անցնելու համար սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։
2019 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Միրեն»[6]։ Հունվարի 27-ին «Հիբերնիանի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Ապրիլի 6-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Անդերսն իր միակ գոլն է խփել «Սենտ Միրենի» կազմում[8]։
2019 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «Հերենվեն»[9]։ Օգոստոսի 31-ին Սիտարդի «Ֆորտունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[10]։ Դեկտեմբերի 8-ին «Վալվեյկի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Հերենվենի» կազմում[11]։ 2020 թվականի սկզբին Դրեյերը վերադարձել է հայրենիք՝ 4 տարվա պայմանագիր կնքելով «Միդտյուլան» ակումբի հետ[12]։ Փետրվարի 17-ին «Լինգբյուի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Նույն խաղում Անդերսն իր առաջին գոլը խփել է «Միդտյուլանի» կազմում։ Նույն թվականին դարձել է Դանիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի շվեյցարական «Յանգ Բոյզի»[14], Պրահայի «Սպարտայի»[15] Ամստերդամի «Այաքսի»[16] դեմ խաղերում Դրեյերը երեք գոլ է խփել։
2021 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազանի «Ռուբին»[17]՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր։ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին «Ուրալի» դեմ խաղում նորամուտն է նշել ՌՊԼ-ում[18]։ Նույն խաղում հեթ-տրիկ է արել՝ իր առաջին գոլերը խփելով «Ռուբինի» կազմում[19]։ 2022 թվականի մարտին պայմանագրի դադարեցումից հետո[20] վերադարձել է «Միդտյուլան»։ 2023 թվականի հունվարի 13-ին Դրեյերին 4,25 միլիոն եվրոյով գնել է բելգիական «Անդերլեխտ» ակումբը[21]։
2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Դրեյերը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Սերբիայի հավաքականի դեմ հանդիպմանը[22]։
2021 թվականին Դրեյերը Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցույթի ժամանակ խաղացել է Ֆրանսիայի[23], Իսլանդիայի[24], Գերմանիայի[25] և Ռուսաստանի հավաքականների դեմ խաղերին[26]։ Ֆրանսիացիների և ռուսների դեմ մենամարտերում Անդերսը դարձել է մեկական գոլի հեղինակ։
2021 թվականի նոյեմբերի 12-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Դրեյերը նորամուտն է նշել է Դանիայի ազգային հավաքականում[27]։
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերս Դրեյեր» հոդվածին։ |
|