![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 6, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Սենտ Էտիեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Դոմինիկ Ռեյմոն |
Պարգևներ և մրցանակներ | ![]() ![]() |
Անդրե Մարկոն (ֆր.՝ André Marcon, հուլիսի 6, 1948[1], Սենտ Էտիեն[3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան։
Անդրե Մարկոն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին Սեն-Էտեն քաղաքում (Լուարա դեպարտամենտ, Ֆրանսիա)։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 1960-ական թվականների վերջին թատրոնում, որտեղ մինչ այժմ աշխատում է։ Նա խաղացել է Շեքսպիրի, Մոլիերի, Մարիովոյի, Վալերա Նովարինայի և այլնի պիեսների բեմադրություններում։
Կինոյում Անդրե Մարկոն առաջնելույթ է կատարել 1977 թվականին։ Նա խաղացել է հիմնականում դրվագային և օժանդակ դերեր։ Դերասանական գործունեության ընթացքում նա խաղացել է ավելի քան 70 դերերում կինոյում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են` Քոլին Սերրոն, Միշել Դևիլը, Ժակ Ռիվետը, Իվ Անժելոն, Օլիվյե Ասայասը, Բերտրան Բոնելոն, Գիյլոմ Գալյենը, Բենուա Ժակոն և այլն։
2016 թվականին Մարկոն գլխավոր դեր է մարմնավորել Կասսավե Ջանոլիի «Մարգարիտա» ֆիլմում, որի համար առաջադրվել է 2016 թվականի «Սեզար» կինոմրցանակին ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[4]։
Հեռուստատեսության համար Անդրե Մարկոն, ի թիվս այլ բաների, մարմնավորել է իրական պատմական գործիչների, մասնավորապես ՝ Հոնոր դե Բալզակին (տ. «Ժորժ Սադ, ազատ կին», 1994 թվական), Լուի Փաստերա (տ. «Պաստեր, մարդը, ով տեսել է», 2011) և Ֆրանսուա Միտերանդ («Սրբավայր», 2015)։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Ճանապարհորդություն միասին | Le Voyage en douce | մարդ համերգի -ամանակ |
2006 | ֆ | Օգնականը | La Tourneuse de pages | պարոն Վերկեր |
2012 | ֆ | Առանց կատակի | De l'autre côté du périph | Շալինի |
2013 | ֆ | Тур де Шанс | La grande boucle | Դանիել Լաֆրջ |
2015 | ֆ | Մարգարիտա | Marguerite | Ջորջ Դյումոն |
2016 | ֆ | Ապագան | L'Avenir | Հայնց |
2019 | ֆ | Սպան և լրտեսը | J'accuse | Էմիլ Զոլյա |