Անդրեա Անյելի

Անդրեա Անյելի
Andrea Agnelli
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Քաղաքացիություն{{{2}}} Իտալիա
ԱզգությունԻտալացի
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունԲոկոնիի համալսարան և St Clare's, Oxford?
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
ԱշխատանքFIAT և Exor ընկերությունների տերը,
Յուվենտուս ֆուտբոլային ակումբի տերը
Ծնողներհայր՝ Ումբերտո Անյելի, մայր՝ Ալեգրա Կարակիոլո
 Andrea Agnelli Վիքիպահեստում

Անդրեա Անյելի (իտալ.՝ Andrea Agnelli, դեկտեմբերի 6, 1975(1975-12-06)[1], Թուրին, Իտալիա), իտալացի գործարար, «FIAT» և «Exor» ընկերությունների սեփականատեր։ 2010 թվականի մայիսի 19-ից նրան է պատկանում նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը։

Անյելիների հայտնի տոհմի ներկայացուցիչ է։ «Յուվենտուսի» նախկին նախագահներ Էդուարդո Անյելին, Ջանի Անյելին և Ումբերտո Անյելին Անդրեա Անյելիի պապը, հորեղբայրն ու հայրն են համապատասխանաբար։

Անդրեա Անյելին վաճառքի ու մարքեթինգի հարցերով է զբաղվել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Piaggio»-ն, «Auchan»-ը և «Ferrari»-ն։

2001-2004 թվականներին աշխատել է «Philip Morris International» ընկերությունում։

2007 թվականին հիմնադրել է Lamse S.p.A ընկերությունը, որի տնօրենն է։

2008 թվականին դարձել է Royal Park Golf & Country Club I Roveri տնօրեն։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է Իտալիայի գոլֆի ֆեդերացիայի խորհրդի անդամ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Անյելի» հոդվածին։