Աննա Հենդերսոն

Աննա Հենդերսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Հեմել Հեմփսթեդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝DAS-Hutchinson-Brother UK?, EF Education-Tibco-SVB?, Team dsm-firmenich PostNL? և Team Visma | Lease a Bike Women?

Աննա Լուիզա Հենդերսոն (անգլ.՝ Anna Henderson, նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1], Հեմել Հեմփսթեդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պրոֆեսիոնալ հեծանվորդուհի, որը հանդես է գալիս UCI Visma-Lease a Bike կանանց մայրցամաքային թիմում[2][3]: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում անհատական ժամանակային մրցավազքում նվաճել է արծաթե մեդալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը ծնվել է Հեմել Հեմփսթեդում (Հարթֆորդշիր կոմսությունում) 1998 թվականին, մեծացել է Էլսբորոյում՝ Բուքինգհեմշիրում։ Ավարտել է Էյլսբերիի միջնակարգ դպրոցը[4]։ Մանկուց երազել է օլիմպիական մեդալ նվաճել ձմեռային Օլիմպիական խաղերում։ Այն բանից հետո, երբ մտածում էր, որ չի կարողացել հաջողության հասնել դահուկավազքի միջազգային մրցումներում, սկսել է հետաքրքրվել հեծանվավազքով: Նա այդ որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ տասնհինգ տարեկան հասակում կոտրել է ոտքը, և հեծանվավազքը նրան նշանակվել է որպես վերականգնման միջոց: Արդյունքում հեծանվասպորտը դարձել է նրա հիմնական զբաղմունքը[5]։

2018 թվականին մասնակցել է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնության խմբային մրցավազքին[6]։ 2018 թվականին Հենդերսոնը հաղթել է բրիտանական օղակաձև ազգային առաջնությունում[7], իսկ 2019 թվականին դարձել Է Մեծ Բրիտանիայի չեմպիոն մինչև 23 տարեկանների անհատական մրցավազքում[8]։

2023 թվականի սեպտեմբերին հանդես է եկել Նիդեռլանդներում խճուղային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությունում։ Այնտեղ դարձել է երկրորդը անհատական մրցավազքում՝ զիջելով միայն շվեյցարուհի Մարլեն Ռոյսերին[9], և ութերորդը խմբային մրցավազքում։

Հենդերսոնը որակավորվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերում՝ առանձին մեկնարկով անհատական մրցավազքում, և բրիտանական մամուլը նրան անվանել է պոտենցիալ մեդալակիր: Նրանք վկայակոչում էին նրա բրիտանական տիտղոսները և նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում արծաթ նվաճելու հաջողությունը և Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրած չորրորդ տեղը։ 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Հենդերսոնն առանձին մեկնարկով անհատական մրցավազքում նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով ավստրալուհի Գրեյս Բրաունին[10] Փարիզի շատ թաց ճանապարհներին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.uci.org/rider-details/237690
  2. «Marianne Vos to spearhead Jumbo-Visma women's team in 2021». Cyclingnews.com (անգլերեն). Future plc. 2020-10-19. Վերցված է 2020-10-20-ին.
  3. «Jumbo-Visma Women Team». UCI.org. Union Cycliste Internationale. Արխիվացված է օրիգինալից 23 January 2021-ին. Վերցված է 23 January 2021-ին.
  4. Shefferd, Neil (2019-09-23). «Former Aylesbury High School pupil wins bronze medal at road cycling world championships in team event». The Bucks Herald (անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
  5. «Anna Henderson set to fulfil Olympics dream in Saturday's Paris time trial». The Independent (անգլերեն). 2024-07-26. Վերցված է 2024-07-27-ին.
  6. «2018: World Championships - Women's Road Race». ProCyclingStats (անգլերեն). Վերցված է 2018-09-30-ին.
  7. O'Brien, Tom (2018-07-13). «Henderson and Gibson take gold at the HSBC UK | National Circuit Championships». British Cycling (անգլերեն). British Cycling Federation. Վերցված է 2019-05-27-ին.
  8. Arthurs-Brennan, Michelle (2019-06-27). «Alice Barnes wins British National women's time trial with Henderson top in under-23 race». Cycling Weekly (անգլերեն).
  9. «European Road Cycling Championships: Josh Tarling wins time trial, with Anna Henderson claiming silver». BBC Sport (անգլերեն). 2023-09-20. Վերցված է 2024-07-27-ին.
  10. «GB's Henderson wins Olympic time trial silver» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2024-07-27-ին.
  11. Media, P. A. (2024-07-27). «Anna Henderson survives storm to take silver for Team GB in women's time trial». The Guardian (անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.