Աննե Էնգեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կենտրոնի կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Askim Upper Secondary School? և VID Specialized University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Տրյոգստադ, Էստֆոլդ, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Erik Lahnstein?[2] |
Աննե Էնգեր (ամուսնական ազգանունը՝ Լանսթեյն[3]) (նորվ.՝ Anne Enger Lahnstein, դեկտեմբերի 9, 1949[1], Տրյոգստադ, Էստֆոլդ, Նորվեգիա[1]), նորվեգացի պետական-քաղաքական գործիչ, մանկավարժ։
Աննե Էնգերը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին Թրյոգստադում։ Մասնագիտությամբ բուժքույր է։ Օսլոյում 1975 թվականին ստացել է սոցիալական աշխատողի որակավորում։
1978 թ.-ից 1979 թվականներն աշխատել է Ազատ աբորտի ազգային քարտուղարությունում։ Կենտրոնի կուսակցության անդամ է։
1983 թվականից Կենտրոնի կուսակցության փոխնախագահն է եղել, իսկ 1991 թ.-ից 1999 թվականներին նախագահը։
1985 թվականին Նորվեգիայի պառլամենտի պատգամավոր է եղել։
1997 թ.-ից 2000 թվականներին վարչապետ Քիել Մագնե Բուննևիկի կառավարությունում եղել է մշակույթի նախարար։ Դրանից հետո նույն պաշտոնում փոխնախարարն է եղել։
1998 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 24-ը վարչապետ Քիել Մագնե Բուննևիկի հիվանդության պատճառով կատարել է վերջինիսի պարտականությունները՝ որպես Նորվեգիայի վարչապետ։ 1999 թվականի հոկտեմբերին դուրս եկավ կառավարության շարքերից և հայտարարեց, որ հեռանում է նաև պառլամենտից։
Աննե Էնգերը եվրոսկեպտիկ է[4]։ Եվրոպական միություն չմտնելու շարժման ակտիվիստ է[5]։ Ակտիվորեն մասնակցում է արհեստական վիժեցման թույլտվությանը։
2001 թվականի աշնանից «Life Company» ընկերության գլխավոր քարտուղարն է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Էնգեր» հոդվածին։ |
|