Անո-Լիոսիա

Բնակավայր
Անո-Լիոսիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքFyli Municipality? և Commune of Ano Liossia, Attiki?
ԲԾՄ150 մետր
Բնակչություն35 047 մարդ (2021)
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ133 xx
Պաշտոնական կայքliosia.gr
Անո-Լիոսիա (Հունաստան)##
Անո-Լիոսիա (Հունաստան)

Անո-Լիոսիա (հուն․՝ Άνω Λιόσια), Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է ծովի մակերևույթից 160 մետր բարձրության վրա՝ Աթենական հարթավայրում, Պարնիսից դեպի հարավ և Պոյկիլոնից դեպի հյուսիս-արևելք, 27 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք՝ Աթենքի միջազգային օդանավակայանից՝ «Էլեֆտերիոս Վենիզելոս»-ից, 3 կիլոմետր դեպի արևմուտք՝ Ախարնես քաղաքից, 3 կիլոմետր դեպի հյուսիս՝ Կամատերոն քաղաքից և Աթենքի կենտրոնից՝ Օմոնիաս հրապարակից 11 կիլոմետր դեպի հյուսիս։ Համայնքի վարչական կենտրոնը Ֆիլին է, որը գտնվում է ծայրամասային միավոր Արևմտյան Ատտիկեի Ատտիկա շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմում է 33565 մարդ։ Մակերեսը կազմում է 38,447 քառակուսի կիլոմետր։

«Ատտիկա» ավտոճանապարհը, որը (А6 և А65) Եվրոպական E94 երթուղու մի հատվածն է, քաղաքի արևելքն ու արևմուտքը կապում է իրար։ Քաղաքում է գտնվում երկաթուղու «Անո-Լիոսիա» կայարանը, որն սպասարկում է Աթենքի արվարձանային երկաթուղին։

Անո Լիոսիայի Պրոաստիակոս կայարանը

1999 թվականի սեպտեմբերի 7-ի Աթենքի երկրաշարժը, տարբեր գնահատականների համաձայն, վնասել է 100-ից մինչև 1000 բնակելի տուն։ Հունաստանի՝ 2007 թվականի անտառային հրդեհները ոչնչացրին անտառների շրջակայքը։ Այս շրջանում ապրում են զգալի թվով գնչուներ։

2001 թվականին քաղաքում անցկացվեց շախմատի XI միջազգային մրցաշարը[1]։ Անո-Լիոսիայում գործում են հետևյալ մարզական թիմերը.

Մարզական օբյեկտներ

  • Անո-Լիոսիայի օլիմպիական դահլիճ
  • Զոֆրիա փակ դահլիճ. բասկետբոլի հարթակ, որից օգտվում է բասկետբոլի АЕК ակումբը
  • Ակրատիտոս ակումբի պահեստային մարզադաշտ
  • «Դաս Անո-Լիոսիա» ակումբի համար բասկետբոլի հարթակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անո-Լիոսիայի բնակչության փոփոխության աղյուսակը
1951 1961 1971 1981 1991[2] 2001 2011
1 660 3 348 11 388 16 862 21 925 27 305 33 565

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ano Liosia 2001» (անգլերեն). Chess.GR. 2001 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  2. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անո-Լիոսիա» հոդվածին։