Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անուշավան Սահակյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1972 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ) | Յուրի Բաբայան |
Անուշավան Սահակյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 23-ին Երևանում։ Ազատ ըմբշամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ Յուրի Բաբայանի ղեկավարությամբ։ 1990 թվականին պատանիների շրջանում ճանաչվել է աշխարհի չեմպիոն։
1993-1999 թվականներին ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմի մեջ։ Ամենախոշոր հաջողություններից մեկը իր կարիերայում դարձավ 1994 թվականին Հռոմում՝ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը։ Այդ առաջնության եզրափակչում նա հաղթեց ռուս հայտնի մարզիկ, Եվրոպայի առաջնության երկակի չեմպիոն Բագաուտդին Ումախանովին։
1999 թվականին ավարտեց իր սպորտային կարիերան։ 2010 թվականից սկսած զբաղվում է մարզչական գործունեությամբ Վահան Զատիկյանի անվան «Մալաթիա» երևանյան ըմբշամարտի ակումբում։ 2010-2012 թվականներին աշխատել է Եվրոպայի առաջնության մեդալակիր Գրիգոր Գրիգորյանի հետ։