Անտոն Պան

Անտոն Պան
Դիմանկար
Ծնվել է1796[1][2]
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 3, 1854(1854-11-03)[3]
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Վալախիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, բանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ, ուսուցիչ, բանահավաք, բառարանագիր, գրող, երաժշտական քննադատ և բանասեր
 Anton Pann Վիքիպահեստում

Անտոն Պան (1796[1][2], Սլիվեն, Բուլղարիա - նոյեմբերի 3, 1854(1854-11-03)[3], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի գրող, բանաստեղծ, կոմպոզիտոր և ֆոլկլորիստ, ռումինական երաժշտական բանահյուսության հիմնադիրներից մեկը, որի գործունեությունը մեծապես նպաստել է ռումինական գրական լեզվի ի հայտ գալուն։ 

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրիտ ամսաթիվը և ծննդյան տարին անհայտ են։ Նրա մայրը հույն էր, հայրը՝ բուլղարացի կամ գուցե գնչու։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո Պանի ընտանիքը փախել է Քիշնև, որտեղ Անտոնը սկսել է երգել եկեղեցական երգչախմբում։ 1810 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ։ Այնտեղ Պանն ապրել է մինչև 1821 թվականը, երբ ստիպված է եղել յոթ տարով փախչել ավստրիական Տրանսիլվանիա։

Անտոն Պանը Ռումինիայի նամականիշի վրա (1955)

Իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում եղել է երգիչ, երաժիշտ, երգեցողության ուսուցիչ, տպագրիչ (մասնավորապես, 1843 թվականին հորինել է սեփական տպագրական մեքենա), գրահրատարակիչ։ Նա հավաքել է ռումինական բանահյուսության տարբեր նյութեր, այդ թվում՝ պատմվածքներ, անեկդոտ, ռումինական ժողովրդական երգեր, որոնցից մի քանիսը մշակել է։ 1848 թվականին հրատարակել է ռումինական բառերի և արտահայտությունների բառարան։

Մահացել է տիֆից։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Անտոն Պանը Ռումինիայի պաշտոնական օրհներգի երաժշտության հեղինակն է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Панн, Антон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Պան» հոդվածին։