Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 7, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 96 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Միլան | ||
Համար | 90 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2005 | Յուվե Ստաբիա | ||
2005-2009 | Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2012 | Միլան | 0 | (0) |
2010-2011 | → Պիաչենցա | 2 | (0) |
2011-2012 | → Գուբիո | 37 | (0) |
2012-2016 | Ջենոա | 1 | (0) |
2014-2015 | → Բարի | 25 | (0) |
2016-2017 | Աստերաս | 21 | (0) |
2017-ներկա | Միլան | 0 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020: |
Անտոնիո Դոննարումմա (իտալ.՝ Antonio Donnarumma, Իտալերեն արտասանություն՝ [anˈtɔnjo dɔnnaˈrumma], հուլիսի 7, 1990[1][2], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Դոննարումման Միլանի ակադեմիային միացել է 15 տարեկան հասակում[4]։ 5 անգամ հայտավորվել է Միլանի կազմ, սակայն ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել[5][6][7][8][9]։
2010-2011 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պյաչենցա[10]՝ խաղային փորձ ստանալու նպատակով[11]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում։ Լրացուցիչ ժամանակից հետո խաղն ավարտվեց 5-3 հաշվով՝ հօգուտ Պյաչենցայի[12]։ Դոննարումման թիմի երկրորդ դարպասապահն էր, և Սերիա B-ում դեբյուտը նշեց միայն 2011 թվականի մայիսի 21-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում[13]։ Այս մրցաշրջանում Պյաչենցան գրավեց 19-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա C[14]:
2011-2012 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Գուբիո[15]։ Ակումբի կազմում պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 15-ին՝ Բենևենտոյի դեմ Իտալիայի գավաթի խաղում։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2-2 հաշվով, և հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Գուբիոն հաղթեց 3-2 հաշվով, իսկ Դոննարումման հետ մղեց երկու 11 մետրանոց[16]։ Իտալացին դարձավ հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 37 խաղի, իսկ Գուբիոն գրավեց նախավերջին հորիզոնականը՝ տեղափոխվելով Սերիա C[17]:
2012 թվականի օգոստոսի 31-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 1.8 միլիոն եվրո[18]։ Դոննարումման դարձավ թիմի 3-րդ դարպասապահ և մասնակցեց միայն 2013 թվականի մայիսի 19-ին կայացած Բոլոնյայի դեմ խաղին[19]։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես նա թիմի երրորդ դարպասապահն էր՝ Մատիա Պերինից և Ալբանո Բիսարիից հետո։ Չնայած նա չանցկացրեց ոչ մի հանդիպում, փետրվարին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ջենոայի հետ մինչև 2018 թվականը[20]։
2014-2015 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Բարի[21]։ Նա սկսեց մրցաշրջանը որպես թիմի հիմնական դարպասապահ, սակայն փետրվարից զիջեց իր տեղը Էնրիկո Գուարնային։
2016 թվականի հուլիսի 27-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց հունական Աստերասի հետ[22]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Լևադիակոի դեմ խաղում[23]։
2017 թվականի հուլիսի 12-ին Դոննարումման վերադարձավ Միլան՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 27-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ինտեր Միլանի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[27]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լուդոգորեցի դեմ խաղում[28]։ 2020 թվականի հունվարի 15-ին Դոննարումման խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[29][30]՝ դառնալով Միլանի պատմության առաջին դարպասապահը, ով թիմի կազմում անցկացրել է ամենաքիչը 300 րոպե և բաց չի թողել ոչ մի գնդակ[31][32]։
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պյաչենցա | 2010–11 | Սերիա B | 2 | 0 | 2 | 0 | — | 1 | 0 | 5 | 0 | |
Գուբիո | 2011–12 | 37 | 0 | 2 | 0 | — | 39 | 0 | ||||
Ջենոա | 2012–13 | Սերիա А | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||
Բարի | 2014–15 | Սերիա B | 25 | 0 | 2 | 0 | 27 | 0 | ||||
Աստերաս | 2016–17 | Սուպերլիգա | 21 | 0 | 2 | 0 | 23 | 0 | ||||
Միլան | 2017–18 | Սերիա А | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2019–20 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 86 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 98 | 0 |
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)
{{cite news}}
: C1 control character in |title=
at position 32 (օգնություն)
|
|